ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին

ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին
15.11.2020 | 21:44

Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Մեղադրանքն առաջադրվեց Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման ախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

«Քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափությանը զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը, դա իրենց չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում», - ասաց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

ԱԱԾ-ն երեկ հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Ըստ ԱԱԾ-ի , հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն:

Դիտվել է՝ 2514

Մեկնաբանություններ