38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը կո­լապ­սի մեջ է

Պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը կո­լապ­սի մեջ է
13.11.2020 | 01:14
Խայ­տա­ռակ կա­պի­տու­լյա­ցիա­յի հայտ­նի փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից հե­տո Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյու­նը բա­ռի բուն ի­մաս­տով ան­գոր­ծու­թյան է մատն­ված։ Ոչ միայն վար­չա­պետն ու պատ­գա­մա­վոր­ներն են ընդ­հա­տակ ան­ցել‚ այլև կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը։ Նա­խա­րար­նե­րը‚ փոխ­նա­խա­րար­նե­րի մեծ մա­սը աշ­խա­տան­քի չեն գնում։ Ա­սում են՝ անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով՝ տա­նը մնա­լու հրա­հանգ է ի­ջեց­ված։ Ընդ ո­րում‚ ար­դեն մի քա­նի օր աշ­խա­տան­քի չեն գնում նաև իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կա­պեր ու­նե­ցող շար­քա­յին աշ­խա­տող­նե­րը։ Հա­վա­նա­բար խիստ շո­կի մեջ են կամ ա­մա­չում են ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րի աչ­քե­րին նա­յել‚ կամ էլ պար­զա­պես սպա­սում են՝ տես­նեն‚ թե ինչ է կա­տար­վե­լու‚ ըստ այդմ կողմ­նո­րոշ­վեն։ Եվ այս պայ­ման­նե­րում ոչ ոք չի էլ հե­տաքր­քր­վում‚ թե ուր են այդ մար­դիկ‚ ին­չու աշ­խա­տան­քի չեն գա­լիս կամ ին­չու աշ­խա­տան­քի չգա­լով՝ բա­ցա­կա չեն ստա­նում։
Մի խոս­քով‚ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը կո­լապ­սի մեջ է. հրա­ման­ներ չեն ի­ջեց­վում‚ ո­րո­շում­ներ չեն կա­յաց­վում՝ դրան­ցից բխող բո­լոր հետևանք­նե­րով։ Իս­կա­կան ա­նիշ­խա­նու­թյուն։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4990

Մեկնաբանություններ