Երևանի պետական համալսարանի ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները, որ մտադիր էին այսօր շարունակել` առավոտյան Ֆեյսբուքում գրել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը:
«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և հաջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին»,- գրել է Պետրոսյանը: