Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից»,-ասված է հաղորդագրության մեջ: