Երևանի պետական համալսարանում դեկանների հապշտապ ընտրություններ իրականացնելու որոշումը մտահոգությունների տեղիք է տվել: Էլեկտրոնային նամակը, որ ստացել ենք այդ առիթով, ներկայացնում ենք առանց խմբագրման. «ԵՊՀ ռեկտորը շատ արագ և հանկարծակի ընտրություններ է կազմակերպում, դրան կարող եք ականատես լինել www.ysu.am կայքում և տեսնել, որ էլի ընտրվում են երեսուն տարուց ավելի դեկան աշխատող և յոթանասունհինգ տարեկանից բարձր մարդիկ: Նման ընտրություններն իրական սպառնալիք են հասարակության համար, դեկանները վաղուց սպառել են իրենց, սակայն քանի որ ռեկտորին ընտրողներն են, ռեկտորը նրանց հանել չի պատրաստվում»: