Երկարատև հիվանդությունից հետո 89 տարեկանում կյանքից հեռացել է հայոց լեզվի ճանաչված մասնագետ Նինել Գասպարի Մինասյանը։
Մինասյանների ընտանիքը Tert.am-ին տեղեկացրեց, որ հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 18-ին՝ ժամը 18։00-ից 20։00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հուղարկավորության արարողությունը կսկսվի նույն եկեղեցուց հունվարի 19-ին՝ ժամը 13.00-ին։
Նինել Մինասյանը ծնվել է 1929թ. հունվարի 5-ին, Երևանում։ Նա երկար տարիներ աշխատել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Հայագիտության ամբիոնում։ Բանասիրական գիտությունների թեկնածու էր, դոցենտ։ Նինել Մինասյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր Միքայել Մկրտչի Մինասյանի կինն էր և Արա, Արմեն և Արմինե Մինասյանների մայրը։