«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ո՞Ւմ է ձեռնտու

Ո՞Ւմ է  ձեռնտու
21.05.2013 | 00:04

Շատերին: Երկար ժամանակ է` «շատերն» առաջնորդվում են մեն-միակ մտայնությամբ` ապակայունացնել, անվերահսկելի դարձնել իրավիճակը: Հետո կերևա: Ընտրությունները չտվեցին այդ հնարավորությունը:
Այն, որ իշխանությունները պարտավոր են շատ լուրջ քայլեր ձեռնարկել այս երկրում, ու դեռ հարց է` այդ քայլերը արդյունավե՞տ կլինեն, թե՞ ոչ, որովհետև արդեն իսկ բավականին ուշացած են, այնուհանդերձ, լավ է ուշ, քան երբեք։ Սա աներկբա է: Այն, որ բանակում իրավիճակն իսկապես բանի նման չէ, մանավանդ կանոնադրական և միջանձնային հարաբերություններում, նույնպես քաջ հայտնի է:
Սա ընդունենք ի գիտություն, որը, թերևս, սթափության կկոչի բոլոր պատասխանատուներին, հասկանալու` էսպես շարունակել անհնար է:
Հիմա մեդալի մյուս կողմի մասին. տեսնելու` որդուն հողին հանձնելու փոխարեն Սևանի մայրուղով դեպ Երևան տեղափոխող վշտակորույս ծնողների հետևում ովքեր էին կանգնած և ինչ նպատակներ էին հետապնդում:
Հասկանալի է` ով: Նույն մոդերացիոն սխեման է գործում: Երկիրը պահել անվերջ բզի վրա: ՈՒ ով առաջինը բզին կխփի, նա էլ կհեռանա ասպարեզից: Սա նաև շատ ձեռնտու է դրսի խաղացողներին: Տեսնում եք` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն միմյանց «կոկորդ են կրծում» շահերի համար: Նրանք երկուսն էլ խորապես թքած ունեն Սիրիայի ու Ասադի վրա, պարզապես ցանկանում են սեփական շահը պարտադրել: Հնարավոր չէ այդ շահերի «պրոյեկտումը» չանդրադառնա այնպիսի առանցքային տարածքի վրա, որը գրավում է այսօր Հայաստանը: Ռուսաստանը խելագարված գազն է թանկացնում` մեզ, ռազմավարական գործընկերներիս համար: Նա կրկին իր «խեղդող սապոգը» այնպես է դրել է մեր կոկորդին ու սեղմում-սեղմում է` զուգահեռաբար տարածաշրջանում ողջ հույսը դնելով մեզ վրա, հրաժարվում ադրբեջանական տրանզիտ-էժան գազից, համ էլ փորձելով համատեղ ՀՕՊ համակարգեր ստեղծել Թուրքիայի հետ: Համարյա` նախորդ դարասկիզբ:
ՈՒստի թե՛ Ռուսաստանը, թե՛ նրա ոխերիմ «գործընկեր» ԱՄՆ-ը պետք է հաճույքով նայեն, թե ինչ է կատարվում մեր Սևանի «տրասի» վրա, որովհետև մանիպուլյացիայի դաշտն իրենց համար ծովից ծովի է վերածվում անվերջ:
Ներսո՞ւմ ովքեր են կանգնած այս ապակայունացման հետևում: Նույնք: ՈՒ նրանք այլևս ու խիստ վտանգավոր են դառնում, որովհետև, ճիշտ է, նրանք ոչ մի բանի առաջ ու երբեք կանգ չեն առել, բայց հիմա, ոնց երևում է, անհամբեր են ու «հոգևոր»` անտեսանելի ոլորտ են թափանցել և ուղղակի արմագեդոնյան «ստիլիստիկա» են բանեցնում, ինչը, մի կողմից, նրանց հոգուց եկող իրենց ճշմարիտ վիճակն է, մյուս կողմից` նման տեխնոլոգիաների անչափ խելամիտ կիրառման:
Արդյունքը կարող է մեկը լինել` հանգեցնել խոր ապակայունացման, ցնցումների, ինչից մինչև քաղաքացիական բախումներ մեկ քայլ է:
Չէ, շաբաթ օրը շատ մեծ «ծրագիր» չունեին «նույնք»: Նրանք «օպրոբացիաներ» էին անցկացնում: Զորավարժություններ: Որքան էլ ցավալի` դիակով, Լյուքսի ծնողներին այցելած, երկու օր համոզած իրավապաշտպաններով և այլ «պաշտպաններով», Երևանում իրենց անհամբեր` կառավարության դիմաց սպասող «գաղափարական համախոհներով»։
Միլիմետր-միլիմետր նրանք կքանդեն այսպես. իրենց ասելով` իբր համակարգը, իրական պատկերում` սեփական ամբիցիաների ֆորայի համար: Հետո, երբ արդեն տարածաշրջանում իրավիճակը ավելի ապակայունացած կլինի, Ղարաբաղի հարցը (նրանք միշտ սպասում են էս հարցի արծարծմանը, ազատագրված տարածքների հետ հանձնմանը), իսկ գազի թանկացման հետևանքներն իրենց լրջորեն զգացրած կլինեն, իրենք կփորձեն արդեն ավելի անկանխատեսելի, գուցե արդեն «գերեզմաններից մեռելներ» հանելով «շարժեր» անել` իրենց նպատակներին վերջնականապես հասնելու համար:
Գլուխները քարը, մեռելները թող թաղեն մեռելներին:
Երկիրը նորից տանուլ չտանք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ