03.05.2013|
13:57
ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀԱԿ-ին հաջողվեց ձևակերպել հիմնական հարցը՝ դատախազություն ներկայացվեց այն հանցագործությունների ցանկը, որոնք կատարել է Երևանի գործող քաղաքապետը»: Նա նորից շեշտեց, որ Տարոն Մարգարյանը կուտակել է տասը միլիոն դոլարի ունեցվածք, և այդ ամենն արել է բացեիբաց, առանց թաքցնելու ժողովրդից: Լևոն Զուրաբյանն ասաց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի առաջիկա ընտրությունները վերածվեն հանրաքվեի: Դրա համար նա կոչ արեց, որ ժողովուրդն ընտրի անբիծ ՀԱԿ-ին, որը հավատարիմ է պետական կառավարման սկզբունքներին: