ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կապույտ երազանքը» իրականությո՞ւն է դառնում

«Կապույտ երազանքը» իրականությո՞ւն է դառնում
07.02.2013 | 14:27

Ըստ ամենայնի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` նոր ոստիկան ստեղծելու «կապույտ երազանքը» իրականություն են ուզում դարձնել ոստիկանությունում։ Փետրվարի 7-ից ոստիկանությունն անցնում է բարեփոխումների երկրորդ փուլին։ Ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրեց, իսկ գործադիրը հաստատեց «Ոստիկանության բարեփոխումների» 2013-14 թվականների ծրագիրը, որը բաղկացած է 80 միջոցառումից։ «Ըստ էության, այս ծրագիրը իրականացվող բարեփոխումների շարունակությունն է, որով նախատեսվում է բարձրացնել հանցագործության դեմ պայքարի և մատուցվող ծառայությունների մակարդակը»,- ասաց Արթուր Օսիկյանը։ Ի դեպ, նկատենք, որ մարդկանց զգալի հատվածը դրական է գնահատում անցած տարի անձնագրային բաժիններում կատարված վերակառուցման աշխատանքները և մատուցվող ծառայությունների մատչելիությունը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ