ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ախր ո՞ւր ես փախչում, Լևոն ջան...

Ախր ո՞ւր ես փախչում, Լևոն ջան...
11.12.2012 | 17:22

Մեկ ամիս առաջ, ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ «կուլ չտալով» հանրապետական գործընկերոջ քննադատությունը, առարկեց Լևոն Տեր-Պետրոսյանի ոգով ու ոճով և ԱԺ ամբիոնից հատ-հատ բացատրեց, թե ինչ ասել է կազմաքանդում, ավազակապետություն, անարխիա և վերջապես` հիերարխիա։

Հիացած էի` բառերի ինչպիսի՜ տրոհում, բառարմատների իմացություն, ստուգաբանում։
Իսկ աշնանային նստաշրջանի վերջին օրը հիասթափվեցի. այս էլ որերո՞րդ անգամ մի «պատառ» զրուցելու իմ «ախպերական» առաջարկը նա «գրեց ավազին»` ժամանակ չունենալու հնամաշ պատճառաբանությամբ։ Էլի՛ կհավատայի, եթե 2-3 րոպե անց, քաղաքական երիտասարդ գործչին չնկատեի մի նորաթուխ «ծիտիկի» հետ անուշ-մեղուշ «հարցազրուցվելիս»։
Եվ որպեսզի եկող տարվա ձմեռային նստաշրջանին նույնը տեղի չունենա, այժմվանից հարգալիցալեցուն խնդրում եմ բացել Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» 1504-րդ էջը և նույնպիսի խորիմացությամբ սերտել «փախչել» բառի բացատրությունը։ Կներեք, սխալվեցի։
Քանի որ 2013-ի հունվարը թեժ է լինելու և Լևոն Զուրաբյանը գտնվելու է ցուգցվանգի մեջ, ուստի, ծանրությունը վերցնելով ինձ վրա, տեղեկացնում եմ, որ փախչել, նշանակում է գրոհին` ճնշմանը` հարվածին չկարողանալով դիմակայել` նահանջի դիմել, կալանքից` արգելավայրից` գերությունից և առանց թույլտվության կամ գաղտնի հեռանալ, փախուստ տալ, մեկի մոտից թողնել-հեռանալ, լքել, ձգել, գաղթել, արտագաղթել, հայրենիքից զանգվածաբար հեռանալ` վտարանդվել, արագորեն վազելով մեկի մոտից կամ մի տեղից հեռանալ, խուսափել։
Սա, իհարկե, բառի ոչ լրիվ բացատրություն է, և ես թվարկեցի այնքան, որքան` Լևոն Զուրաբյանը, որպեսզի ընկալման դեպքում նույն արդյունքն ունենայինք։ Սա անհրաժեշտ է այնքանով, որքանով որ ԵԺ-ում մենք շատ ու շատ լևոնզուրաբյաններ ունենք, որոնք անհրաժեշտ պահի սիրում են կոնկրետ գործողություն` փախչել, կամ որ նույնն է` ճողոպրել։ Բայց, եկեք չնույնացնենք, որովհետև դրդապատճառները տարբեր են։ Մեծամասնության մոտ կա համընկնում. լրագրողների մոտ չբացել իրենց «ընդերեքի» ողջ «հարստությունը»։ Օրինակ, Սամվել Ալեքսանյանը և մյուսները ճիշտ են վարվում. խոստովանելը (ճարպկորեն հարմարվելով հանգամանքներին` խույս տալով անախորժություններից` վարպետորեն հեռանալ, խուսափել) նրանց համար ոչ միայն փրկության օղակ է, այլև սովորական պահվածք է, բնավորության գիծ։ Լևոն Զուրաբյանի դեպքում` անսովոր վարքագիծ։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ