Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Շառ են

Շառ են
30.11.2012 | 00:19

Ոստիկանությունում ինքնազտման գործընթաց է իրականացվում: Վլադիմիր Գասպարյանի հերթական «օպերացիայի» հերոսները սեփական աշխատակիցներն են: Չկասեցնելով տարբեր ստորաբաժանումներում պետերի ու տեղակալների փոփոխման «գործը», Գասպարյանն անցել է ոստիկանների ու, մասնավորապես, «գաի»-ի կադրերի պատրաստվածության գնահատմանը: Մեր տեղեկություններով` մեծ թվով ոստիկաններ պետի մոտ «քննությունից կտրվել» են: Ասել է` նրանց աշխատաոճը ղեկավարությանը չի գոհացրել, ու վերջիններս ստիպված են վերանայելու իրենց աշխատանքի «ոճը»: Ի դեպ, վերջերս ճանապարհային ոստիկան-վարորդ փոխհարաբերություններին առնչվող ԶԼՄ-ներում հայտնված տեսահոլովակը բավականին մեծ իրարանցում է առաջացրել այս համակարգում, ու հիմա ոչ թե վարորդներն են վախենում ճանապարհային ոստիկաններից, այլ հակառակը:
«Շառ են, շառ»,- կատակում են ոստիկանները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ