Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Կարո՞ղ է` Նիկոլին պաշտոն են տալու, «խաբար» չենք

Կարո՞ղ է` Նիկոլին պաշտոն են տալու, «խաբար» չենք
14.11.2012 | 17:01

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կա՞, արդյոք, նման դեպք, երբ...

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց հիշել (անկեղծ ասած, ինքս էլ չմտաբերեցի) ու, այդպես էլ չհիշելով, հարցրեց, թե ինչո՞ւ է 2013-ի բյուջեն ՀՀ վարչապետի փոխարեն ֆինանսների նախարարը ներկայացնում. կարո՞ղ է` հրաժարական է տվել, ու մենք տեղյակ չենք։
Վաչե Գաբրիելյանը չուշացրեց պատասխանը. «ՀՀ վարչապետը ողջ, առողջ է, շարունակում է պաշտոնավարել ու կշարունակի պաշտոնավարել առողջությամբ և հաջողությամբ, ինչը և ցանկանում եմ Ձեզ»։
Ֆիննախի պատասխանն ամբողջությամբ դիտարկելու դեպքում առողջության համար վնաս չէ կարծել, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանին պաշտոն է առաջարկվելու, միայն թե չգիտենք` նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո, և ո՞ր ոլորտում։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ