ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը Հորդանանում նոր ճամբար է բացում սիրիացի փախստականների համար։
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Սիրիայից Հորդանան արդեն գաղթել է շուրջ 150 հազար փասխստական։
Ճամբարը տեղակայված է սահմանամերձ Զաատարի քաղաքի մոտ։ Նախնական շրջանում այնտեղ կտեղավորեն 10 հազար փախստականի։ Սակայն ճամբարը կարող է ընդլայնվել, և անհրաժեշտության դեպքում այստեղ կարող է ապաստանել ավելի քան 100 հազար մարդ։