03.07.2013|
17:00
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ասել է, թե ինքն ունի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսանյութի ամբողջական տարբերակը, որը չկա համացանցում: Ռուբեն Սահակյանը Լիցկայի որդու փաստաբանն է: Նա, իրականում, լուրջ հայտարարություն է անում այն մասին, թե համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է: Դժվար թե Սահակյանը չի հասկանում, որ մոնտաժելու հարցում կասկածյալը Սուրիկ Խաչատրյանն է: