24.11.2020|
00:03
Դժվար է գրել մարդու մասին, որից ճառագող լույսն ավելի խոսուն էր, քան ցանկացած ասված միտք կարող է լինել։ Միաժամանակ հեշտ է, երբ հասկանում ես, որ նրա թողածն է խոսելու քո փոխարեն։ Ռիտա Սարգսյանը կապրի այն հարյուրավոր մանուկների սրտերում, որոնց կյանքի հնարավորություն տվեց։ Նա կշարունակի լինել այն հարյուրավոր մարդկանց պահապան հրեշտակը‚ ում բարություն է նվիրել։ Միայն մի տարբերությամբ՝ արդեն երկնային հրեշտակը։