Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված

Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված
11.05.2024 | 17:56

«Ես ուզում եմ Հայրենիք և Պատիվ ունենալ։ Ես չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել։ ՈՒզում եմ, երբ աչքերս փակելու լինեմ, զգամ, որ օրհնված եմ գնում էս կյանքից։ Զգամ, որ պատասխան եմ կարողանալու տալ իմ եղբայրներին, զավակներին, հայրերին»:

Սրբազանի այս բառերն առաջին անգամ Մակիչի հուղարկավորության պահին եմ լսել։

Այդ օրվանից ինձ համար հստակ ու վերջնական պարզ է դարձել, թե ինչ եմ ուզում ես այս կյանքում։

Այո՛, ուզում եմ, որ նզովված չհեռանամ։

ՈՒզում եմ օրհնված հեռանամ։

ՈՒրիշ ոչինչ չեմ ուզում։

Իսկ այսօր նաև գիտեմ այդ երազանքս իրականացնելու բանաձևը՝ Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ