Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

DASARAN.AM-ը հանդես եկավ Կոպենհագենում` որպես հայկական առաջադեմ կրթական պլատֆորմ

DASARAN.AM-ը հանդես եկավ Կոպենհագենում` որպես հայկական առաջադեմ կրթական պլատֆորմ
01.07.2014 | 11:52

DASARAN.AM-ը հունիսի 21-26-ը Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում մասնակցեց «EuroScience2014 (ESOF 2014)» համաժողով-փառատոնին՝ արժանանալով «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին:
Եվրոպայի ամենամեծ և հեղինակավոր գիտական համաժողովներից մեկը հանդիսացող այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և իր տանիքի ներքո ժողովում է տեխնոլոգիայի և կրթության ոլորտների բոլոր ռահվիրա ընկերություններին: Այս տարվա ESOF 2014-ին իրենց մասնակցությունը բերեցին 75 երկրի շուրջ 4500 պատվիրակներ, այդ թվում նաև Նոբելյան վեց մրցանակակիր: Մասնակիցները ներկայացնում էին ընկերությունների և հաստատությունների բազմատարր աստղաբույլ, սկսած ԱՄՆ «Սիլիկոնային հավտի» տեխնոլոգիական ընկերություններից և վերջացրած «Ուսում խաղի միջոցով» նշանաբանով աշխատող դանիացի փորձագետներից:
Միջոցառման հիմնական նպատակն էր իրական ժամանակում տեղի ունեցող խմբային քննարկումների միջոցով խորհրդածել կրթության ոլորտի ներկայիս հարացույցի, այսինքն՝ տեսական հիմքերի և ուսման նորագույն լուծումների մասին: Մասնավորապես, համաժողով-փառատոնի հիմնական թեմաներն էին կրթության վերապատկերացումները, թվայնացման դարում կրթության և գիտության խնդիրները, գիտության ներսում միջոլորտային, ինչպես նաև գիտության ու հասարակության միջև «կամուրջների» ստեղծումը:
Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց հունիսի 22-ին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Dasaran.am կրթական ծրագիրը, ունենալով դպրոցների գործունեության և կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացման, աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման ժամանակակից և արդյունավետ համակարգի ձևավորման առաքելություն, Կոպենհագենում ստացավ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաներ ունեցող երկիր ներկայացնելու հնարավորություն: Հեղինակավոր այս միջոցառման ժամանակ «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին արժանանալը ևս մեկ անգամ վկայում է Dasaran.am-ի ձեռնարկումները միջազգային ասպարեզում արժանավույնս գնահատվելու ու արժևորվելու մասին:
Համաժողովին ներկայացրած իր ելույթում Dasaran.am-ի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը մասնավորապես նշեց. «Dasaran.am-ի նախաձեռնության առաջնային փիլիսոփայությունը հիմնված է այն ակնհայտ ճշմարտության վրա, ըստ որի՝ երիտասարդությանը զորակցելուն ուղղված կրթությունը հանդիսանում է ժամանակակից հասարակությունը վերափոխելու ամենահզոր և կենսական գործիքը»:
Կոպենհագենում գտնվելու ընթացքում Ս.Ալոյանն ու իր թիմը հանդիպումներ ունեցան նաև գիտակրթական ոլորտում գործունեություն իրականացնող եվրոպական մի շարք հաստատությունների ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ կրթության որակի բարելավման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ