«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Ինչ է իրականում տեղի ունեցել «Հայկյան» մրցանակաբաշխության ընթացքում

Ինչ է իրականում տեղի ունեցել «Հայկյան» մրցանակաբաշխության ընթացքում
22.02.2014 | 13:26

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից «Հայկյան» մրցանակների արժանացան 2013թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը երիտասարդական կազմակերպություններին և ծրագրերը խրախուսելու նպատակ ունի։ «Հայկյանը» երիտասարդներին, ուսանողներին ոգևորող, նոր նախաձեռնություններին նպաստող քայլերի ամփոփում է։ Երիտասարդական հիմնադրամը մշտապես երիտասարդական կառույցների, երիտասարդների ու ուսանողների կողքին է թե՛ իրենց խնդիրների լուծման, թե՛ ծրագրերի իրականացման, թե՛ աշխատանքը գնահատելու ժամանակ»,- ընդգծեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ երիտասարդական դաշտն աշխատելու նման մեծ հնարավորություն և աջակցություն երբևէ չի ունեցել։ Որպես ապացույց հիմնադրամի համակարգողը նշեց ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (որի շրջանակներում 200 միլիոն դրամ է հատկացվում երիտասարդ գիտնականներին), տարեկան հիմնադրամի կողմից շուրջ 1000 ուսանողի ուսման վարձի փոխհատուցումը, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող 200 միլիոն դրամի աջակցությունը, ՀՀ կառավարության, կրթության և գիտության նախարարության կողմից հատկացվող միջոցները, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այն բազմաթիվ ծրագրերը, որ իրականացվում են երիտասարդական դաշտում։
Հայկյան մրցանակներ էին սահմանված 10 անվանակարգում։ Մասնավորապես, «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն՝ «Ճանաչիր ազգիդ հերոսներին» ծրագրի համար, «Լավագույն երիտասարդական հաղորդում» անվանակարգում՝ Դավիթ Դավթյանը՝ «ԱրմՆյուզ» հեռուստաալիքի «Պատերազմի և խաղաղության սահմանին» հաղորդաշարի համար։ «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» ճանաչվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը։ «Լավագույն երիտասարդական ՀԿ Երևանում» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՀԿ-ին։ Ինքնատիպ երիտասարդական նախագիծ ճանաչվեց Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի «Հայացք» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը և այլն։
Վեց հատուկ մրցանակները հանձնեց հանրապետության նախագահը: Հատուկ մրցանակների արժանացան Արփինե Կալինինան՝ Կոմիտասյան համերգաշարի համար, Տնտեսագիտության և կառավարման ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների AIESEC ասոցիացիան՝ Առաջնորդության զարգացման միջազգային կոնֆերանս կազմակերպելու համար, Netherlands Institute for Multiparty Democracy-ն (NIMD)՝ որպես երիտասարդության հետ լավագույնս համագործակցած միջազգային կառույց, Կոթի գյուղի դպրոցի «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչ Գևորգ Գրիգորյանը՝ սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ երիտասարդների և պատանիների շրջանում իրականացվող լայնածավալ աշխատանքի համար, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն՝ պտղի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատման դեմ ուղղված «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագրի համար։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին, կարևորեց և ողջունեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունը, որովհետև այն, ըստ նախագահի, ուղղում է երիտասարդների էներգիան, նրանց հոգում եղած հուրը դեպի դրականը և մասնակից դարձնում մեր երկրի բարեփոխումներին: Նշելով, որ ցանկացած մրցանակաբաշխություն, մրցույթ, ընտրություն երիտասարդների համար լավ հնարավորություն է դրսևորելու իրենց առավելությունները հասակակիցների նկատմամբ՝ լինել առաջինը, լավագույնն այս կամ այն ոլորտում, հանրապետության նախագահը հետագա նորանոր հաջողություններ և մրցանակներ մաղթեց երիտասարդներին:
Կոթի գյուղի դպրոցի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանը, ով արժանացել էր հատուկ մրցանակի, Ճամբարակի տարածաշրջանից է, տեղափոխվել է Կոթի և աշխատում է սահմանամերձ այս գյուղում։ Ասում է, որ իր համար մեծ պատիվ է ցանկացած վայրում զբաղվել երեխաների կրթության գործով։ Նա ընդգծեց, որ նման գնահատանքը պարտավորեցնում է ավելի լավ աշխատել, ամուր մնալ սահմանին։ «Կոթի գյուղի դպրոցում սովորում է 286 երեխա, մենք ունենք շատ տաղանդավոր աշակերտներ, որոնք հաջողությունների են հասնում տարբեր բնագավառներում»,- նշեց Գևորգ Գրիգորյանը՝ ավելացնելով նաև, որ Կոթիում երիտասարդները չեն լքում ծննդավայրը և միշտ պատրաստ են պաշտպանել սահմանը(Գևորգ Գրիգորյանի հետ հարցազրույցը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ):
Նշենք, որ այս տարի «Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, արժանացան նաև «ԱրմԹաբ» հայկական պլանշետի։

Դիտվել է՝ 2012

Մեկնաբանություններ