«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

ՈՒսանողական սնունդ` 500 դրամով

ՈՒսանողական սնունդ` 500 դրամով
19.02.2014 | 16:33

«Ինտերֆաքս» միջազգային տեղեկատվական խումբը հրապարակել է հետխորհրդային երկրների (ԱՊՀ, բալթյան երկրներ և Վրաստան) բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային աղյուսակը: Երևանի պետական համալսարանը 11-րդ տեղում է: Մեր տարածաշրջանի բուհերից Թբիլիսիի պետական համալսարանը զբաղեցնում է 51-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը` 61-րդ:

Երևանի պետհամալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման հարցումները, որպես կանոն, անցկացնում են անկախ կազմակերպությունները, որոնք էլ սահմանում են ընտրության չափորոշիչները. «Հիմնական խնդիրները, որոնք դրվում են ընտրության առանցքում, կրթական ծրագրերն են, ուսանողական ենթակառույցների հարմարությունները, գիտության ֆինանսավորումը և այլն»:
ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը խոստովանեց, որ վարկանիշային այդ տեղը հաճելի անակնկալ էր ԵՊՀ-ականների համար: «Երբ բավականին լարված աշխատանքներ են տարվում, հաճելի է, երբ այդ աշխատանքը գնահատվում է: Մեզ համար շատ կարևոր է, որ Երևանի պետական համալսարանը վերջին 7-8 տարիներին ապահովել է շարունակական աճ: Թեև հանրապետությունում նկատվում է դիմորդների թվի նվազում, սակայն ԵՊՀ-ն ուսանողների և դիմորդների շարունակական աճ է ապահովում: Նույնը կարելի է ասել կրթական որակի առումով. կրեդիտային համակարգի ներդրումը բավականին լուրջ արդյունքներ է տվել, ավելացել են կրթական ծառայություններից օգտվելու ուսանողների հնարավորությունները»,- ընդգծեց պարոն Ղարիբյանը` ավելացնելով նաև, որ նվազագույնի է հասցվել դասախոսի սուբյեկտիվության գործոնը:
Երևանի պետական համալսարանի աշխատանքում ամբողջովին վերանայվել է ուսանողական բուֆետի համակարգը: Ըստ աշխատակազմի ղեկավարի` շարունակական բարեփոխումների ծիրում առանձին տեղ է զբաղեցնում ուսանողական սննդի տրամադրման հարցը: ԵՊՀ-ն որդեգրել է ուսանողներին բարձրակարգ սննդով և որակյալ ծառայություններով ապահովելու քաղաքականությունը: «Նախկին ընկերությունը չի ապահովել բավարար մակարդակ, ինչը հանգեցրել է դժգոհությունների թե՛ ուսանողների, թե՛ Երևանի պետհամալսարանի ղեկավարության շրջանում, և մենք հրաժարվել ենք այդ ընկերության ծառայությունից, ապահովվել ենք մրցակցային դաշտ, մի քանի ընկերություն է հնարավորություն ստացել տվյալ ոլորտում աշխատանք ծավալելու, իրենց հաշվին վերանորոգել են ԵՊՀ բուֆետային, ճաշարանային տարածքները, կահավորել ու հագեցրել համապատասխան տեխնիկայով: Օրերս վերաբացվեցին կենտրոնական մասնաշենքի 2 ճաշարանները, որոնք ցածր գներով բարձրորակ սնունդ են հրամցնում ուսանողներին: Ես ուրախանում եմ, երբ բազմաթիվ ուսանողներ մոտենում ու իրենց երախտագիտությունն են հայտնում այս փոփոխության առնչությամբ: Գործընթացը շարունակական է, մյուս մասնաշենքերում նույնպես վերանորոգումից հետո առաջիկա օրերին ուսանողական ճաշարանները կվերաբացվեն, և մենք հնարավորություն կունենանք սոցիալապես անապահով ուսանողներին մինչև 500 դրամի սահմաններում որակյալ սնունդ տրամադրելու, ինչը կներառի 1-ին, 2-րդ ճաշատեսակներ, հյութ կամ խմելու որևէ բան: ՈՒսանողները, իրենց ամբողջ օրն անցկացնելով ԵՊՀ-ում, կրթությանը զուգահեռ պետք է կարողանան օգտվել բարձրորակ սնունդ ստանալու հնարավորությունից»,- ասաց ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ