Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Դպրոցները զոռով երեխային մղում են համակարգչի գիրկը` հետն էլ բողոքում

Դպրոցները զոռով երեխային մղում են համակարգչի գիրկը` հետն էլ բողոքում
06.12.2013 | 16:51

Ամեն անգամ դրոցական տարիքի երեխաներիս հետ տնային հանձնարություն կատարելիս խոր հիասթափություն եմ ապրում և դա քանի գնում արմատավորվում է ներսումս: Երբեմն զայրույթս այնքան մեծ է լինում, որ նույնիսկ ցանկություն չի լինում որևէ հարցում օգնել նրանց:

Նախ` բառիս բուն իմաստով` «դատարկ», ոչինչ չուսուցանող և ծայրեծայր անտրամաբանական դասագրքերը, որոնք այնքան են «աղքատ», որ նույնիսկ մանկավարժներն են նեղվում և ստիպված աշակերտից պահանջում դիմել համակարգչի օգնությանը: Մի խոսքով, ցանկացած տեղեկություն` լինի դա գրողի կենսագրություն, բանաստեղծություն, առակ, ասույթ կամ ասացվածք, «դուրս ենք հանում» համակարգչից:

Նորից հիշեցի այն բարի ու լավ ժամանակները, երբ մեր դպրոցական դասագրքերից ստանում էինք այն ամենն, ինչ մեզ պետք էր` դեռ մի բան էլ ավելին: Ի՞նչ գիտեինք` համակարգիչն ինչ է: Թումանյանի «Անուշն» ու «Թմբկաբերդի առումը» ամբողջությամբ էր դրված գրքում, այսօր` չորս տող չկա, մինչդեռ երեխայից պահանջում են «Անուշ» սովորել: Է, երեխան որտեղի՞ց իմանա «Անուշն» ինչ է, ով է…Ի՞նչ իմանա «Գիքորի» մասին, երբ դասագրքերում չկան «Գիքորը» պատմվածքից թեկուզ հատվածներ: Նախկինում գոյություն ուներ գրականության քրիստոմատյա, որը լրիվ բավարարում էր` նորմալ գիտելիքներ ստանալու համար:

Կրկին անգամ պետք է փաստել, որ այսօրվա կրթական համակարգն է մեղավոր, երբ երեխան «տգետ» է մեծանում, այս նոր, ոչինչ չտվող ծրագրերը, դասագրքերը` իրենց «անկապ» ու անհասկանալի հեղինակներով: Դպրոցն է երեխային մղում համակարգչի գիրկը: Հետո էլ ոլորտի ջատագովները մեծ-մեծ ճառ են կարդում, մեղադրում ծնողներին, թե վերջիններս չեն հետևում երեխաներին և թույլ են տալիս նրանց` առավոտից երեկո նստել համակարգչի առաջ և այլն և այլն: Զոռով, հարկադրաբար երեխաներին զոմբիացնում են ու դժգոհում…

Մի պահ պատկերացրեք, թե դպրոցականը համակարգիչ չունի, բայց ունի տնային հանձնարարություն, որը պարտադիր պետք է կատարի համակարգչի միջոցով: Նա կամ ամեն օր երկուս է ստանում, կամ էլ` ամբողջ օրը թուղթ ու գրիչը ձեռքին` սրա-նրա «մուննաթի տակ» նրանց դուռն է ծեծում:

Ահա այսպես էլ երեխա ենք կրթում ու ճանապարհ դնում մեծ կյանք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ