«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ծնողները վճարովի գրքերի ձեռքը «կրակն» են ընկել

Ծնողները վճարովի գրքերի ձեռքը «կրակն» են ընկել
03.09.2013 | 22:15

Դպրոցների հրահանգով ծնողները ամեն տարի «Վերնիսաժից» և մայրաքաղաքի տարբեր անցումներից գնած գրքերի ձեռքը կրակն են ընկնում: Այդ գրքերը, որոնց վրա վերջիններս բավականին մեծ գումարներ են վատնում, տարեվերջում չեն վաճառվում նույնիսկ կես գնով: Խելացի քայլ կլիներ, եթե այս հարցում ծնողները համերաշխորեն համագործակցեին միմյանց հետ` մեկը մյուսից առնել-վաճառելով, բայց այդ սովորությունը, ցավոք, բացակայում է հայերիս մեջ:

Տարին տարվա հետ ավելանում են վճարովի գրքերի քանակն ու բարձրանում գները: Սա, իհարկե, լուրջ խնդիր է: Պետք է նախարարությունը ուշադրություն դարձնի այս խնդրի վրա, անհապաղ որևէ լուծում գտնի` ելնելով ժողովրդի սոցիալական վիճակից:

«Վերնիսաժում» հանրակրթական գրքերի առքուվաճառքով զբաղվողները, մեր հարցին` թե ինչո՞ւ չեք փոխանակում ձեզանից գնած գրքերը այլ գրքերով կամ գոնե կես գնով հետ վերցնում, միանման պատասխան տվեցին. «Մեզ գումարն է պետք, ոչ թե գիրքը, գիրքը գրքով փոխանակենք` ի՞նչ անենք: Մենք էլ ենք ապրում, մեր գործն էլ սա է, սրանով ենք ընտանիք պահում, փող պիտի աշխատե՞նք, որ ապրենք»:

Իսկապես, սա այնպիսի հարց է, որ պահանջում է ԿԳ նախարարության միջամտությունը: Պետք է այս հարցը բարձրացվի ինչպես որ հարկն է. Դպրոցները կամ պետք է իրենց գրքերի պահոցները բացեն` յուրաքանչյուր աշակերտի տրամադրելով դպրոցական համապատասխան դասագրքեր, կամ էլ` այլ լուծում գտնել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ