ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Այսօր կհնչի վերջին զանգը

Այսօր կհնչի վերջին զանգը
25.05.2012 | 22:12

Մայիսի 25-ին հանրապետության 1400 դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կհնչի վերջին զանգը: Այս տարի ունենք շուրջ 40 հազար շրջանավարտ։ Նշենք, որ հունիսի 1-ից մեկնարկելու են միասնական քննությունները։ Միասնական քննությունների դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ, որոնցից 11792-ը հունիսի 5-ին միասնական քննություն կհանձնի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, 8954-ը հունիսի 12-ին՝ «Մաթեմատիկայից»:
Հունիսի 1-ին դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն» (1941 դիմորդ), «Աշխարհագրություն» (393 դիմորդ) և «Ընդհանուր պատմություն» (401 դիմորդ) առարկաներից: Օտար լեզուներից ռուսերենը նախընտրողները 1283-ն են, անգլերենը՝ 8171, գերմաներենը՝ 520, իսկ ֆրանսերենը՝ 447։ Իտալերենից, իսպաներենից և պարսկերենից միասնական քննություն հանձնելու ցանկություն է հայտնել, համապատասխանաբար, 4, 25 և 5 շրջանավարտ-դիմորդ։ «Ֆիզիկա» առարկայից դիմում-հայտ ներկայացրել է 3392 դիմորդ, նրանք քննություն կհանձնեն հունիսի 19-ին։ Միասնական վերջին քննությունը հունիսի 22-ին է, այդ օրը դիմորդ-շրջանավարտները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» (3265 դիմորդ) և «Քիմիա» (1515 դիմորդ) առարկաներից:

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 5515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ