18.04.2013|
15:36
Անցած տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունը մայիսի 1-ին կլինի ԱԺ-ում։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։ Ըստ ներկայացվածի, 2012-ին գրանցվել է 7,2 % տնտեսական աճ, պետբյուջեի ավանդական եկամուտներն ավելացել են 7,4 %-ով, ծախսերի ավանդական աճը կազմել է 2 %։ Բնականաբար, ԱԺ-ն դրական կգնահատի 2012-ի բյուջեն։ Սակայն ամենակարևորը առջևում էր` Վաչե Գաբրիելյանը «աչքալուսանք» ուներ պետական կառույցների համար։ Գնումների մասին օրենքում սպասված փոփոխությունը կատարվեց` մինչև 1 մլն դրամի դեպքում գնումները թույլատրվում է իրականացնել առանց մրցույթի։ Երկրորդ ուրախալի լուրն այն էր, որ երկու անգամ մրցույթի հայտարարությունից հետո, եթե այն չի կայանում, գնումները կարելի է անել ուղղակի` առանց մրցույթի։