-
03.11.2020|
13:44
2021-ի պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի համար նախատեսվել է 32.6 միլիարդ դրամ, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
-
03.11.2020|
13:43
ԱԺ-ում շարունակվում է 2021-ի պետբյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը հարկ վճարողների պատասխանատվության աստիճանը բարձրացրել է, հետևաբար, ավելի բարձր հարկային եկամուտների մակարդակ են սպասում:
-
03.11.2020|
00:29
Երեկ խորհրդարանը սկսեց 2021-ի բյուջեի նախագծի քննարկումները։ ՈՒ մինչ պաշտոնյաները երկրի ֆինանսատնտեսական թիվ մեկ փաստաթղթում առկա անորոշությունը բացատրում էին ռազմական իրավիճակով, պետք է նկատել, որ մինչ այդ էլ մեկ այլ անտեսանելի թշնամի՝ կորոնավիրուսը, խոշոր հարված էր հասցրել տնտեսությանը։
-
03.11.2020|
00:28
«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու: Անվանումը դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին, և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»:
-
02.11.2020|
14:59
Չնայած համավարակի, պատերազմի առաջացրած խնդիրների, իշխանությունը հավատարիմ է իր գործելաոճին։ 2021-ի պետական բյուջեով պարգևատրման համար նախատեսված գումարը գրեթե 21 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարի։ 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների պարգևատրումը։
-
02.11.2020|
14:22
Եթե տեսականորեն ենթադրում ենք, որ պատերազմը երկարատև է լինելու, տնտեսական գերակայությունների վերանայում պետք է արվի:
-
02.11.2020|
14:19
Հայաստանում 2021-ին բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի չափը գերազանցում է կապիտալ ծախսեր իրականացնելու համար երկրի՝ պատմական միջին կարողությունը, նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ:
-
02.11.2020|
14:10
Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության վրա, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա, մենք, ըստ այդմ, պետք է մտածենք պարտքի շեմի մասին», - ասաց նա։
-
02.11.2020|
14:08
Ունենալու ենք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացնում, «ՀՀ 2021-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
-
02.11.2020|
14:06
2020-ին սպասվում էր 2.3 տոկոս բյուջեի պակասուրդ, համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերին սպասվում է 6.1 տոկոս պակասուրդ, ԱԺ-ում «ՀՀ 2021-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։