Ավելի վատ արդեն չի լինի՝ կարելի էր մտածել առաջին արարից հետո: Եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը այցով մեկնեց Մոսկվա, որ վերականգնի ԵՄ-ՌԴ երկխոսությունը:
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը, որով թուրքական հումքից Վրաստանում արտադրված ապրանքն այսուհետ կարող է արտահանվել ԵՄ՝ արտոնյալ պայմաններով։
Կիպրոսի շուրջ տասնամյակների վեճը լուծելու բանակցություններին, որտեղ նախորդ ձախողված առաջարկները չպետք է օրակարգում լինեն, Թուրքիան կմիանա միայն երկիշխանություն ստեղծելու առաջարկի դեպքում, հայտնում է Ahval-ը:
Ուկրաինայի կառավարությունը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության զարգացման նոր ուղիների գտնել: AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր դեսպան է նշանակել Հայաստանում՝ Բոլատ Իմանբաևը՝ կփոխարինի Թիմուր Ուրազաևին: Իմանբաևը Ղազախստանի դեսպանն էր Մալայզիայում և Բրունեյում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Ռուս-իրանական հարաբերությունների ներկա փուլը թույլ է տալիս եզրակացնել, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություն կլինի ռուս-թուրքական հարաբերությունների մասով։