Հանրային և քաղաքական գործչի համար թիվ մեկ ստուգողականն այն է, թե ինչպես է նա արձագանքում իր դեմ հնչած քննատադատական խոսքին, մեղադրանքներին և անձնական վիրավորանքներին, որոնք բացարձակ նորմալ են, երբ ստանձնում ես հանրությանը ներկայանալու դերը:
Առհասարակ չարձագանքելը ևս դրականորեն չի բնութագրում այս գործիչներին:
Փաստը, որ այսօր մեր քաղաքական դաշտում խորքային և գոյաբանական խնդիրների շուրջ տիրում է ինֆանտիլ և զազրախոսական լեզվակռիվ, խոսում է այն մասին, որ մարդիկ, ովքեր գտնվում են այդ դիրքերում և պաշտոններին, իրենց տեղում չեն: Հանրային կառավարիչները և քաղաքական գործիչները չեն կարող միջին վիճակագրական «ղալմաղալչու» ինտելեկտ ունենալ:
Հ.Գ. Ցանկանու՞մ եք ճանաչել մարդուն՝ ուսումնասիրեք նրան զվարճանալիս և կռիվ անելիս. առաջինը կբացահայտի նրա թաքնված ցանկությունները, երկրորդը՝ մարդկային որակներն ու ինտելեկը:
Էլիզա Առաքելյան