ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Թուրքական «սկլերոզ»

Թուրքական «սկլերոզ»
28.03.2024 | 11:36

Թուրքական MİT-ը բոլորովին «տեղյակ չէր», երբ չեչենական պատերազմի ժամանակ Թուրքիայի ճամբարներում պատրաստվում և Ռուսաստան էին մեկնում ահաբեկիչներ, իսկ վիրավոր ահաբեկիչները բուժում էին ստանում հենց Թուրքիայում։

Թուրքական MİT-ը բոլորովին «տեղյակ չէր», երբ Սիրիայում պայթեցվում էր ռուսական կործանիչը, իսկ ռուս օդաչուները սպանվում էին։

Թուրքական MİT-ը բոլորովին «տեղյակ չէր», երբ սպանվում էր Ռուսաստանի դեսպանը։

Թուրքական MİT-ը բոլորովին «տեղյակ չէր», երբ կազմակերպվում և իրականացվում էր Հրանտ Դինքի սպանությունը։

Թուրքական MİT-ը դարձյալ բոլորովին «տեղյակ չէր», որ Կ.Պոլսում (Ստամբուլ) պատրաստվում էին ահաբեկիչներ, ովքեր Ռուսաստանում պետք է սարսափելի ահաբեկչական գործողություններ կատարեին։

Ու զարմանալիորեն, միայն ահաբեկչական գործողություններից հետո թուրքական MİT-ը «հիշեց», որ Կ.Պոլսում (Ստամբուլ) գոյություն ունեն ահաբեկչական բջիջներ, ահաբեկչական ճամբարներ, որտեղ Ռուսաստանի համար պատրաստվել են ահաբեկիչներ։ Ու հետաքրքիրն այն է, որ Կ.Պոլիսը, որը Թուրքիայի առավել զարգացած, առավել եվրոպական հատվածն է, որտեղ մարդիկ առավել հակված են Եվրոպային, հանկարծ ահաբեկչական խմբավորումներ ու ճամբարներ են բացահայտվում։ Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սերտացման համապատկերում։

Բոլոր դեպքերում, հեռու չէ այն օրը, երբ 1453-ը թուրքերը կփորձեն կրկնել Մոսկվայի պատերի տակ։

Էրդողանը, Կ.Պոլսի քաղաքապետ լինելով, ժամանակին արտասանեց հայտնի տողերը, որի պատճառով բանտարկվեց, հետո այս տողերը կրկին արտասանեց ընդամենը 2 շաբաթ առաջ.

«Մզկիթները մեր զորանոցներն են,

մինարեթները` մեր սվինները,

գմբեթները մեր սաղավարտներներն են,

իսկ հավատացյալները` մեր զինվորները»։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ