ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ոչ վաղ անցյալից

Ոչ վաղ անցյալից
05.03.2024 | 09:31

2021 թվականի ապրիլի 21-ն էր։

Գույժի պես տեղեկացրին, որ ՀՀ ՊՆ համալիրի բոլոր` երեք հսկիչ֊անցագրային կետերի (հակ) մուտքերն արգելափակել են 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները` արդարացի պահանջելով իրենց հարազատների դիակները։ Եվ պարզ չէ, թե երբ կբացեն։

Արդեն երրորդ օրն արգելափակված էինք` սոված, ծարավ, անտեր, անտիրական։

Ոչ մի կապ արտաքին աշխարհի հետ, չէին թողնում ելումուտ անել։

Առաջին գիշերը լուսացրինք աշխատասենյակում, աթոռներին կամ հատակին, հաջորդ գիշերը` համալիրի բուժկետի պրոցեդուրային սենյակներից մեկում` բազկաթոռների վրա կուչ եկած։

Ոմանք գիշերով համալիրը շրջապատող երեք մետրանոց արգելապատնեշների վրայով թռել էին, ոմանք` վնասվել։

Մոլորված սպասում էինք։

Իրիկնադեմին աղջիկներով որոշեցինք գնալ հակ` ճշտելու` ե՞րբ են բացելու։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն իր ենթակա մանկլավիկներից մեկի հետ շրջում էր տարածքում` իբր հարցը կարգավորելու ելքեր փնտրում։

«Համարձակությունը» կարծես բռնել էր։

Մոտեցավ կենտրոնական հակի վանդակաճաղերին, դիմեց արդարև գազազած ամբոխի կազմակերպիչներից մեկին։

Հետևեց նրա համապատասխան արհամարհական արձագանքը.

«էս ո՞վ ա էս քաչալ լոտրոզը...»։

Վերջինս, հայտնվելով անհարմար վիճակում, անխոս ու գլխիկոր հեռացավ։

Մենք էլ նրա անճարակությունից վիրավորված ու ամոթահար վերադարձանք աշխատասենյակ։

Հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ մեզ տարածքից մեծ դժվարությամբ, գաղտնի հանեցին ՀՀ ԶՈՒ ավիացիոն զորամասի ուղղաթիռներով։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.1

Ասելիքս. հիմա էս նույն պաշտոնյան (բնութագիրը` վերևում) Աժ նիստերին ելույթներ է ունենում, արտասահմանյան պատվիրակություններ է ընդունում ու ճանապարհում։

ՈՒ մարդ չգիտի` խնդա՞, թե՞ լա։

Հ.Գ.2

Լուսանկարում ես եմ, այն տրամադրել է գործընկերուհիս։

Լուսանկարել էր առաջին օրը` կեսգիշերին։

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ