ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սաուդյան Արաբիան շարունակում է արգելել թուրքական ապրանքները

Սաուդյան Արաբիան շարունակում է արգելել թուրքական ապրանքները
04.02.2021 | 21:32

Սաուդյան Արաբիան շարունակում է թուրքական ապրանքների նկատմամբ արգելք կիրառել՝ թույլ չտալով մուտքը իր տարածք։ Հարյուրավոր բեռնատար մեքենաներ ամիսներ շարունակ մնացել են մաքսատանը և մաքսազերծման որևէ գործողություն չի իրականացվում։

Թուրքական ապրանքների բոյկոտը մտահոգել է Թուրքիային։ Չնայած նոյեմբերին Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆերհան էլ Սուուդը հայտարարել էր, որ բարիդրացիական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ և հերքել էր թուրքական ապրանքների բոյկոտի լուրերը՝ հետագա ամիսները ցույց տվեցին, որ թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվում են արգելքներ։ Բոյկոտի արդյունքում թուրքական տնտեսությունը լուրջ կորուստներ է կրում։ Եթե 2020-ի հունվարի դրությամբ Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանման ծավալը կազմել էր 221.9 միլիոն դոլար, 2021*ի հունվարի դրությամբ՝ ընդամենը 16.5 միլիոն դոլար, այսինքն՝ 92.5%-ով անկում է գրանցվել։
Սաուդյան Արաբիան մինչ այդ հանդիսանում էր Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Թուրքիայից Սաուդյան Արաբիա տարեկան արտահանման ծավալը հասնում էր 3 միլարդ դոլարի։ Թուրքիան մտահոգ է, որ թե Սաուդյան Արաբիան, թե Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում են թուրքական ապրանքներին այլընտրանք գտնել։

Դիտվել է՝ 11339

Մեկնաբանություններ