ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել

Հայաստանը 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել
02.02.2021 | 20:42

Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր՝ տեղեկությունը ասուլիսում հաստատեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Այո, թողարկվել են 750 մլն դոլարի եվրոբոնդեր: Թողարկվել են 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ»,-ասաց Գալստյանը:


Նրա վստահեցմամբ՝ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել: ԿԲ նախագահը դա պայմանավորեց մի շարք գործոններով: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների մոտ բավականաչափ մեծ թվով գումար կա կուտակված, և իրենք նայում են, թե որտեղ կարելի է ներդրում անել:


Ըստ ԿԲ-ի՝ վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում:
Այս տարվա ապրիլին ռիսկի հավելավճարը եղել է մոտ 600 բազիսային կետ, հետո այն որոշակիորեն իջել է, եկել-հասել է 300 բազիսային կետ հունիս-հուլիս ամիսների ընթացքում: Պատերազմի ընթացքում բարձրացել է մինչև 600, այս պահի դրությամբ մոտ կրկնակի նվազել է:

«Այսինքն՝ միջազգային ներդրողների մոտ ընկալումը՝ երկրում մակրոկայունության վերաբերյալ, հստակ է: Սա ամենակարևոր մեսիջն է»,-ասաց ԿԲ նախագահը: Անդրադառնալով հարցին, թե այդ 750 մլն դոլարը պետք է գումարել Հայաստանի պետական պարտքին՝ Գալստյանն ասաց, որ եթե սրա հաշվին չի իրականացվելու նախկինում թողարկածի վաղաժամ մարում, ապա՝ այո:

Դիտվել է՝ 11283

Մեկնաբանություններ