Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իրանը հայտարարել է նոր երկաթուղու մասին

Իրանը հայտարարել է նոր երկաթուղու մասին
01.02.2021 | 23:48

Երկաթուղին, որ կապելու է Չինաստանը Հնդկաստանի, Պակիստանի և Իրանի հետ, հաղորդում է IRNA գործակալությունը, շարունակվում է մինչև Գիլան նահանգի Ռաշտ քաղաք: Իրանը ծրագրում է կառուցել երկաթուղու 170 կմ հատված Ռաշտից Ասթարա, Ռուսաստանի և Ֆինլանդիայի հետ ճանապարհ բացելու նպատակով:

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կարևորում է Հյուսիս – Հարավ միջանցքը, նշելով, որ մեծ ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսության վրա: Երկաթգիծը կմիացնի Եվրոպան, Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը և Կովկասյան տարածաշրջանը Պարսից ծոցի և Հնդկաստանի հետ:


Ծրագրի շնորհիվ տարեկան կարող է տեղափոխվել 10 մլն տոննա բեռ, ճանապարհ կբացի 3 մլն ուղևորների համար նույն ժամանակահատվածում: Նավով Հնդկաստանից Ռուսաստան Սուեզի ջրանցքով կարելի է հասնել 40 օրում, Հյուսիս – Հարավ միջանցքով ճանապարհորդությունը կտևի ընդամենը 14 օր:

Դիտվել է՝ 4626

Մեկնաբանություններ