ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գործարար Արտակ Թովմասյանը Հայաստանում նոր քաղաքական ուժ է ստեղծել

Գործարար Արտակ Թովմասյանը Հայաստանում նոր քաղաքական ուժ է ստեղծել
07.12.2020 | 22:58

Երևանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնում է Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Իր տեսաուղերձում Արտակ Թովմասյանն ասում է, որ ազգն ականատես է լինում տնտեսական ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամի: Նշում է՝ մինչև ե՞րբ պետք է անպատիժ մնան նախկին ու ներկա պաշտոնյաները:

«Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական և այդ հրամայականն ունի մեկ անուն` զարգացում: Զարգացում ռազմական ոլորտում, զարգացում կրթության, գիտության և սպորտի ոլորտներում, զարգացում առողջապահության, նորարարության ոլորտներում և ամենուր: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կզբաղվի նախընտրած գործով և իր մասնագիտությամբ` իր լուման ներդնելով մեր երկրի զարգացման մեջ»,-ասում է նա: Թովմասյանն ասում է, որ իր թիմում լինելու են անհատներ, որոնք հաջողության են հասել առանձին ոլորտներում, և պետք է այլևս թույլ չտան օտար ուժերին պառակտել ազգին: Փայլուն դիվանագիտական թիմ են ստեղծելու: «Մենք ստեղծելու ենք ժողովրդի իրական իշխանություն»,-ասել է Թովմասյանը: Նա նշում է, որ դրանք իրենց թիմի որոշ ծրագրերն են, իսկ ամբողջական ծրագիրը կմշակվի առաջիկայում ՝ ՀՀ քաղաքացիների հետ՝ մարզեր ու համայնքներ այցելելու ժամանակ:

Դիտվել է՝ 7511

Մեկնաբանություններ