ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչի՞ կհան­գեց­նի ա­տո­մա­կա­յա­նի աշ­խա­տան­քի դա­դա­րե­ցու­մը

Ինչի՞ կհան­գեց­նի ա­տո­մա­կա­յա­նի աշ­խա­տան­քի դա­դա­րե­ցու­մը
10.11.2020 | 00:42

Այս տա­րի ա­վե­լի վաղ Հա­յաս­տա­նը հրա­ժար­վել էր ՀԱԷԿ-ի ար­դիա­կա­նաց­ման հա­մար նա­խա­տես­ված ռու­սաս­տա­նյան վար­կի մի մա­սից‚ փո­խա­րե­նը ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը պե­տա­կան բյու­ջեից ա­վե­լի քան 63 մի­լիարդ դրամ էր հատ­կաց­րել ա­տո­մա­կա­յա­նի 2-րդ է­ներ­գաբ­լո­կի վե­րա­զին­մանն ու ար­դիա­կա­նաց­մա­նը։ Վեր­ջերս էլ ի­մա­ցանք‚ որ 2021 թվա­կա­նին 140 օ­րով կկանգ­նեց­վի Հայ­կա­կան ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նը։ Թե որն է այս­քան եր­կար կանգ­նեց­ման պատ­ճա­ռը‚ այդ­պես էլ պաշ­տո­նա­կան հս­տակ բա­ցատ­րու­թյուն չի տր­վել։ Ա­տո­մա­յին է­ներ­գիան շատ կարևոր դեր ու­նի մեր է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան հա­մար‚ և ՀԱԷԿ-ի աշ­խա­տան­քի կանգ­նե­ցու­մը‚ բնա­կա­նա­բար‚ խն­դիր­ներ կա­ռա­ջաց­նի Հա­յաս­տա­նի է­ներ­գե­տիկ ո­լոր­տում։


Հա­յաս­տա­նում է­լեկտ­րաէ­ներ­գիա ար­տադ­րում են ա­տո­մա­կա­յա­նը‚ ջեր­մաէ­լեկտ­րա­կա­յան­ներն ու հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րը։ Ա­տո­մա­կա­յա­նի աշ­խա­տանք­նե­րի դա­դա­րե­ցու­մը մեծ ծան­րա­բեռն­վա­ծու­թյուն է ա­ռա­ջաց­նե­լու ՋԷԿ-ե­րում՝ հետևանք­նե­րով հան­դերձ։ Սա նշա­նա­կում է‚ որ է­լէ­ներ­գիա­յի մեծ մա­սը երկ­րում ար­տադր­վե­լու է ա­վե­լի թանկ‚ ջեր­մա­կա­յան­նե­րի աշ­խա­տան­քի ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­ման հա­մար պետք է ներ­կր­վի ա­վե­լի շատ գազ։ Այս ա­մենն անդ­րա­դառ­նա­լու է է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի սա­կագ­նի վրա, և դեռևս հայտ­նի չէ` սա­կագ­նի բարձ­րա­ցու­մը կբարդ­վի սպա­ռող­նե­րի՞ վրա‚ թե՞ կփոխ­հա­տուց­վի բյու­ջեից։ Նշենք‚ որ պետ­բյու­ջեն ա­ռանց այն էլ պա­տե­րազ­մի և կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով ծան­րա­բեռն­ված է։


Այս պայ­ման­նե­րում կվե­րա­դառ­նա՞նք 1990-ա­կան թվա­կան­նե­րի մութ ու ցուրտ օ­րե­րի հով­հա­րա­յին ան­ջա­տում­նե­րին‚ դժ­վար է ա­սել, սա­կայն մտա­հո­գու­թյու­նը կա և շա­տե­րին է ան­հան­գս­տաց­նում։ Նկա­տենք‚ որ ի տար­բե­րու­թյուն 90-ա­կան­նե­րի‚ է­ներ­գե­տիկ հա­մա­կարգն այ­սօր քիչ թե շատ կա­յա­ցած է‚ ու­նենք գա­զի ո­րո­շա­կի պա­շար‚ կան գա­զի ներ­մուծ­ման եր­կու ու­ղի­ներ։ Հաշ­վի առ­նե­լով նշ­ված հան­գա­մանք­նե­րը՝ հու­սանք‚ որ խն­դիր­նե­րը կա­ռա­վա­րե­լի կլի­նեն‚ ու հով­հա­րա­յին ան­ջա­տում­նե­րին գոր­ծը չի հաս­նի։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 17498

Մեկնաբանություններ