«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Սաուդյան Արաբիան ուժեղացնում է թուրքական ապրանքների ներկրման բոյկոտը

Սաուդյան Արաբիան ուժեղացնում է թուրքական ապրանքների ներկրման բոյկոտը
17.10.2020 | 21:22

Սաուդյան Արաբիայում մանրածախ առևտրի առաջատար ցանցերից մեկը դադարեցրել է թուրքական ապրանքների ներկրում, ինչն արվել է Սաուդյան Արաբիայում Թուրքիայի դեմ ամբողջական բոյկոտի արշավի շրջանակում: Միապետության դիրքորոշումը պայմանավորված է այն պնդմամբ, որ Անկարան միջամտում է Մերձարևելյան տարածաշրջանի պետությունների ներքին գործերին:


Gulf News-ի փոխանցմամբ՝ խոսքը Abdullah Al Othaim Markets առևտրային ցանցի մասին է, որն արգելել է թուրքական ապրանքների ներկրումն ու եղած թուրքական ապրանքից հնարավորինս արագ ազատվելու որոշում է կայացրել: «Մեր առաջնորդները, կառավարությունն ու անվտանգությունն այն կարմիր գիծն են, որը չի կարելի հատել»,-ասված է ընկերության հայտարարությունում:


Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը կոչ էր արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն: Պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը: Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը ևս թեմայի վերաբերյալ գրառում էր արել թվիթերյան միկրոբլոգում: «Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»,- գրել է նա:

Դիտվել է՝ 6005

Մեկնաբանություններ