«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Մենք չենք կա­րող թույլ տալ, որ մեր ե­րե­խա­նե­րին «կր­թեն» ու կեր­տեն նրանց որ­պես հումք դի­տար­կող և ՀԱՅ տե­սա­կի շա­հը չս­պա­սար­կող մար­դիկ»

«Մենք չենք կա­րող թույլ տալ, որ մեր ե­րե­խա­նե­րին «կր­թեն» ու կեր­տեն նրանց որ­պես հումք դի­տար­կող և ՀԱՅ տե­սա­կի շա­հը չս­պա­սար­կող մար­դիկ»
03.07.2020 | 00:01

«Ի­րա­տե­սի» հոգևոր է­ջը վա­րող Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յաց­րած «Հան­րակր­թու­թյան պե­տա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի վե­րա­բե­րյալ» նա­խագ­ծում խնդ­րա­հա­րույց կե­տեր է նկա­տել, ո­րոնց շուրջ զրու­ցե­ցինք նրա հետ։

-«Հան­րակր­թու­թյան պե­տա­կան չա­փո­րո­շիչ­նե­րի վե­րա­բե­րյալ» ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման նա­խագ­ծում Դուք մտա­հո­գիչ դրույթ­ներ եք նկա­տել։ Կման­րա­մաս­նե՞ք՝ ինչ խնդ­րա­հա­րույց հար­ցեր կան։
-Նախ` շնոր­հա­կալ եմ խոս­քի հնա­րա­վո­րու­թյան հա­մար, քան­զի լռե­լը հա­վա­սա­րա­զոր է ինք­նա­բա­նադր­ման. «Թող ա­նի­ծյալ լի­նի նա, ով Տի­րոջ գոր­ծը ծու­լու­թյամբ կկա­տա­րի, թող ա­նի­ծյալ լի­նի նաև նա, ով Տի­րոջ սու­րը ա­րյու­նից հետ կպա­հի» ¥Ե­րեմ. 48;10¤: «Կեն­դա­նի է Աստ­ծո Խոս­քը, ազ­դու և ա­վե­լի հա­տու, քան ա­մեն մի երկ­սայ­րի սուր։ Եվ կտ­րում, անց­նում է մինչև ո­գու և հո­գու, հո­դե­րի և ող­նա­ծու­ծի բա­ժան­ման սահ­մա­նը։ Նա քն­նում է սր­տի մտա­ծում­ներն ու խոր­հուրդ­նե­րը: Եվ նրա ա­ռաջ չկա ան­տե­սա­նե­լի ա­րա­րած» ¥Եբր. 4;12¤: Թեև ժա­մա­նա­կին շատ եմ խո­սել կր­թա­կան բա­րե­փո­խում­նե­րի և այլ մտա­հո­գիչ խն­դիր­նե­րի շուրջ, բայց ե­թե ա­ռա­վել ա­չա­լուրջ և տե­ղե­կաց­ված մար­դիկ չն­կա­տեն ու մտա­հո­գու­թյուն չար­տա­հայ­տեն, ես հաս­տատ ա­ռա­ջին մար­դը չեմ, որ մտա­հո­գիչ դրույթ­ներ կն­կա­տեմ ո­րոշ մարդ­կանց մտ­քի գո­հար­նե­րում: Հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյան որևէ ո­լորտ` քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան, կր­թա­կան կամ մշա­կու­թա­յին, ու­նի իր հոգևոր-բա­րո­յա­կան աս­տա­ռը, ա­ռանց ո­րի որևէ պար­կեշտ հա­սա­րա­կու­թան վրա իր «հա­գու­կա­պը» պատ­շաճ և կո­կիկ տեսք չի ու­նե­նա: Պետք է ա­սեմ, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճակն ա­ռիթ էր` ընդ­հան­րա­պես ծա­նո­թա­նա­լու «հան­րակր­թա­կան պե­տա­կան չա­փո­րո­շիչ» երևույ­թի հետ: Հաս­կա­նա­լու հա­մար հեր­թա­կան ան­գամ չա­փո­րո­շի­չը փո­խե­լու պատ­ճառ­նե­րը և վեր հա­նե­լու առ­կա հնա­րա­վոր վտանգ­նե­րը` ձեռ­նա­մուխ ե­ղա նա­խորդ եր­կու չա­փո­րո­շիչ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյա­նը` կա­տա­րե­լով հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյուն:
Հըն­թացս ինձ հա­մար պար­զե­ցի, որ մեր կր­թա­կան հա­մա­կար­գը (ո­րի մաս ենք կազ­մում ծնող­ներս), կր­թու­թյան հիմ­նա­կան ծրագ­րա­յին նյու­թից զատ ա­շա­կերտ­նե­րի կող­մից բազ­մա­թիվ այլ ո­րակ­նե­րի ու հմ­տու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման մա­սով փաս­տա­ցի շեղ­վել է սահ­ման­ված չա­փո­րոշ­չից, ե­ղել է ոչ հետևո­ղա­կան և թե­րա­ցել է` չա­պա­հո­վե­լով ցան­կա­լի նվա­զա­գույն ար­դյունք: Ո­րով­հետև ազ­գա­յին-հայ­րե­նա­սի­րա­կան, հոգևոր-բա­րո­յա­կան բա­վա­կա­նին բարձր նշա­ձո­ղեր ու­նե­նա­լով հան­դերձ, հենց այդ կր­թու­թյան ար­դյուն­քում մենք ու­նե­ցանք ան­հա­տա­պաշտ, հեղ­հե­ղուկ և հե­ղա­փո­խա­կան սե­րունդ: Ծա­նո­թա­նա­լով ներ­կա նա­խագ­ծին, պարզ է դառ­նում, որ փաս­տաթղ­թի մաշ­վա­ծու­թյու­նը չէ փո­խե­լու կամ վե­րա­շա­րադ­րե­լու պատ­ճա­ռը: Տար­բե­րու­թյուն­ներ, ի­հար­կե, ո­լոր­տին ոչ գի­տակ­նե­րի հա­մար ոչ ակ­նա­ռու, կան: Բաո­բա­բի ծի­լե­րը նկա­տե­լի են, և ու­շա­դիր չլի­նե­լու դեպ­քում, կա­րող են շփոթ­վել վար­դի տուն­կի հետ: Ձևա­կեր­պում­ներն այն­պի­սին են, որ ստի­պում են մտա­հոգ­վել, ո­րով­հետև տո­ղա­տա­կե­րում կր­թու­թյան ներ­կա­յաց­վող չա­փո­րո­շիչ­նե­րը խմ­բագ­րե­լու և ա­շա­կերտ­նե­րին «անհ­րա­ժեշտ» ուղ­ղու­թյամբ ուղ­ղոր­դե­լու պատ­րաստ ձեռք է նշ­մար­վում: Նա­խա­գի­ծը ներ­կա­յաց­ված է ոչ միայն պար­զեց­ված, այլև բա­վա­կա­նին պար­զու­նակ ու հա­մա­հար­թեց­ված, «մե­կից մի հաց, մե­կից մի սոխ գո­ղա­ցած» տար­բե­րա­կով: Բե­րենք մի օ­րի­նակ.
«Նրանք կի­րա­ռում են լե­զուն` որ­պես ու­սում­նա­ռու­թյան և հա­սա­րա­կա­կան կյան­քին մաս­նակ­ցու­թյան հա­մա­պի­տա­նի գոր­ծիք»: Սա ներ­կա­յիս ձևա­կեր­պումն է, թե ինչ է լե­զուն սո­վո­րո­ղի հա­մար: Իսկ հի­մա հա­մե­մա­տեք նա­խորդ ձևա­կերպ­ման հետ. «Մայ­րե­նի լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­ման շնոր­հիվ մար­դը ձեռք է բե­րում ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան խոր գի­տակ­ցու­թյուն, իր նախ­նի­նե­րի ստեղ­ծած մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը յու­րաց­նե­լու և հա­ջորդ սերն­դին փո­խան­ցե­լու կա­րո­ղու­թյուն: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան լե­զուն` հա­յե­րե­նը, ազ­գա­յին խոր­հր­դա­նիշ է, պե­տու­թյան ու ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք: Օ­տար լե­զուն ոչ հա­յա­խոս ան­ձանց հետ շփ­վե­լու հիմ­նա­կան, այլ եր­կր­նե­րի ու ժո­ղո­վուրդ­նե­րի քա­ղա­քակր­թու­թյանն ու մշա­կույ­թին հա­ղոր­դակց­վե­լու, դրանց լա­վա­գույն ար­ժեք­նե­րը յու­րաց­նե­լու և հա­յե­րե­նով ար­տա­հայ­տե­լու, ինչ­պես նաև հա­յա­լե­զու մշա­կույթն այլ ժո­ղո­վուրդ­նե­րին մատ­չե­լի դարձ­նե­լու լրա­ցու­ցիչ մի­ջոց է»:
Ազ­գա­յին մտա­ծո­ղու­թյան հա­մար բա­ցա­հայտ վտան­գա­վոր դրույթ­ներ չկան միայն ա­ռա­ջին հա­յաց­քից: Սա­կայն ե­թե «Մինչև 2022 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 1-ը սույն ո­րոշ­ման հա­վել­ված 2-ի հի­ման վրա ձևա­վոր­վում են ա­ռար­կա­յա­կան ծրագ­րե­րը, ի­րա­կա­նաց­վում է դրանց փոր­ձար­կու­մը և ման­կա­վարժ­նե­րի վե­րա­պատ­րաս­տու­մը, մշակ­վում են ու­սում­նա­կան նյու­թերն ու դա­սագր­քե­րը», ա­պա պարզ է դառ­նում ծրագ­րա­յին նյու­թի բո­վան­դա­կու­թյան ու ա­ռար­կա­յա­կան ցան­կի էա­կան փո­փո­խու­թյու­նը: Քա­նի որ գործ ու­նենք բա­վա­կա­նին ծա­վա­լուն փաս­տաթղ­թե­րի հետ, մեզ մտա­հո­գող ա­ռանց­քա­յին հար­ցե­րի շուրջ միայն մի քա­նի ընդ­հան­րաց­ված հա­մե­մա­տու­թյուն­ներ կբե­րեմ և ներ­կա­յաց­վող նա­խագ­ծում առ­կա ո­րոշ եր­կի­մաստ ար­տա­հայ­տու­թյուն­ներ, ո­րոնք չենք հան­դի­պում նա­խորդ­նե­րում:
Օ­րի­նակ` այս­պի­սի ձևա­կեր­պում­ներ.
-Տար­րա­կան դպ­րո­ցի ա­շա­կեր­տը պետք է.
․ ի­մա­նա և պահ­պա­նի հա­սա­րա­կա­կան վար­քի՝ ի­րեն առ­նչ­վող կա­նոն­ներն ու ի­րա­վունք­նե­րը, այդ թվում՝ կա­նանց և տղա­մարդ­կանց հա­վա­սար ի­րա­վունք­նե­րի և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սով, հար­գի ու­րիշ մարդ­կանց, ըն­կա­լի յու­րա­քան­չյուր մար­դու ա­ռանձ­նա­հա­տուկ և ար­ժե­քա­վոր լի­նե­լը:
Կա­նանց և տղա­մարդ­կանց որևէ մա­սը բա­ցա­կա­յում է նա­խորդ նմուշ­նե­րում: Յու­րա­քան­չյուր մար­դու փո­խա­րեն խոս­վում է ընդ­հան­րա­պես մար­դու մա­սին` «որ­պես բարձ­րա­գույն սո­ցիա­լա­կան ար­ժեք»:
․ կարևո­րի սո­վո­րե­լը և ցու­ցա­բե­րի հե­տաք­րք­րու­թյուն սո­վո­րե­լու նկատ­մամբ.
Ա­յո՛, ի­հար­կե, ե­թե կա «սո­վո­րեց­նո­ղը», պետք է «սո­վո­րել»:
․ …լսի, հաս­կա­նա, ապ­րու­մակ­ցի… մյուս­նե­րին, հա­մա­գոր­ծակ­ցի տար­բեր ձևա­չա­փե­րով, դրսևո­րի դրա­կան վե­րա­բեր­մունք…
Ա­ռա­ջին ընդ­գծ­ված շատ գե­ղե­ցիկ և բա­րե­հունչ բա­ռը նո­րա­հայտ է և բազ­մա­շերտ:
․ ճա­նա­չի և հա­մադ­րի տար­բեր զգա­յա­րան­նե­րով ստա­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րը, գի­տակ­ցի դրանց դե­րը աշ­խար­հա­ճա­նա­չո­ղու­թյան գոր­ծում.
Երբ բաց­վի օ­վեր­տո­նյան հա­ջորդ պա­տու­հա­նը, այս ձևա­կեր­պու­մը, հնա­րա­վոր է, իր ողջ հմայ­քով կներ­կա­յա­նա:
․ ցան­կու­թյան դեպ­քում ար­տա­հայ­տի սե­փա­կան մտ­քե­րը, զգաց­մունք­նե­րը, կա­րիք­նե­րը և ցան­կու­թյուն­նե­րը, գի­տակ­ցի իր յու­րա­հա­տուկ լի­նե­լը.
․ գի­տակ­ցի իր ըն­տա­նե­կան, ազ­գա­յին և քա­ղա­քա­ցիա­կան պատ­կա­նե­լու­թյու­նը.
․ ցու­ցա­բե­րի այլ ազ­գե­րի, ա­վան­դույթ­նե­րի, ար­ժեք­նե­րի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյուն և հար­գանք (նա­խորդ տար­բե­րա­կում միշտ առ­կա է «ա­ռողջ» բա­ռը), ի­մա­նա և պահ­պա­նի հա­սա­րա­կա­կան վար­քի՝ ի­րեն առ­նչ­վող կա­նոն­ներն ու ի­րա­վունք­նե­րը, այդ թվում՝ կա­նանց և տղա­մարդ­կանց հա­վա­սար ի­րա­վունք­նե­րի և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սով, հար­գի ու­րիշ մարդ­կանց, ըն­կա­լի յու­րա­քան­չյուր մար­դու ա­ռանձ­նա­հա­տուկ և ար­ժե­քա­վոր լի­նե­լը.
Ա­նընդ­հատ շեշտ­վում է ան­հա­տի յու­րա­հա­տուկ լի­նե­լը: Կամ այս­պի­սի ձևա­կեր­պում­ներ.
-Հան­րակր­թա­կան հիմ­նա­կան ծրագ­րի շր­ջա­նա­վար­տը պետք է՝
․ …մեկ­նա­բա­նի յու­րա­քան­չյուր ան­ձի անձ­նա­կան տա­րածք (ֆի­զի­կա­կան և հո­գե­բա­նա­կան) ու­նե­նա­լու ի­րա­վունքն ու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը.
Այդ անձ­նա­կան տա­րած­քից կվռնդ­վի սր­տա­ցավ ծնողն ու կա­րե­կից ըն­կե­րը, և այդ «ստե­րիլ» տա­րածք ով ա­սես` մուտք չի գոր­ծի. հո­գե­բան, թե հո­գեորս….
․ ըն­կե­րակ­ցի, դրսևո­րի բաց և դրա­կան վե­րա­բեր­մունք այ­լոց հան­դեպ, հա­մա­գոր­ծակ­ցի և հա­ղոր­դակց­վի տար­բեր ձևա­չա­փե­րով, ակ­տի­վո­րեն լսի և հար­գան­քով վե­րա­բեր­վի այլ մարդ­կանց տե­սա­կետ­նե­րին և գա­ղա­փար­նե­րին.
Շատ վե­րա­ցա­կան այդ «այլք» կա­րող են լի­նել շատ կոնկ­րետ այլևայլք:
․ կա­րո­ղա­նա հա­վա­սա­րակշ­ռել և ներ­դաշ­նա­կել իր զգաց­մունք­նե­րը, ցան­կու­թյուն­նե­րը, կա­րիք­նե­րը, նպա­տակ­նե­րը, սե­փա­կան (՞) յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը և հա­կում­նե­րը.
Հա­վա­նա­բար ա­շա­կերտ­նե­րին այդ հար­ցում ևս, ինչ­պես ման­կա­պար­տե­զի սա­նե­րին, կօ­ժան­դա­կեն «զոն­ծի­կա­վոր սևակ­նե­րը»:
․ ի­մա­նա ե­րե­խա­յի, մար­դու և քա­ղա­քա­ցու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րը և ա­զա­տու­թյուն­նե­րը, բա­ցատ­րի, թե ինչ դեր ու­նի ան­հա­տը և պե­տու­թյու­նը դրանք հար­գե­լու և պաշտ­պա­նե­լու գոր­ծում.
Սա ևս տա­րըն­թեր­ցում­ներ կա­րող է ու­նե­նալ:
․ գի­տակ­ցի և հիմ­նա­վո­րի հա­սա­րա­կա­կան բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րում հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ըն­ձեռ­ման նշա­նա­կու­թյու­նը, այդ թվում՝ կա­նանց և տղա­մարդ­կանց հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և ի­րա­վունք­նե­րի մա­սով.
․ ցու­ցա­բե­րի հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, ապ­րու­մակ­ցում և մար­դա­սի­րու­թյուն։
Հան­րակր­թա­կան միջ­նա­կարգ ծրագ­րի շր­ջա­նա­վար­տը պետք է՝
․ ան­կողմ­նա­կալ և ա­ռանց նա­խա­պա­շար­մունք­նե­րի վե­րա­բեր­վի իր և ու­րիշ­նե­րի են­թադ­րու­թյուն­նե­րին, կար­ծիք­նե­րին և ար­ժեք­նե­րին…
․ …պատ­րաս­տա­կամ լի­նի ապ­րու­մակ­ցել և ա­ջակ­ցել դժ­վար ի­րա­վի­ճա­կում հայ­տն­ված ցան­կա­ցած մար­դու կամ կեն­դա­նու.
․ վեր­լու­ծի և գի­տակ­ցի տար­բեր գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյունն իր ան­ձի ձևա­վոր­ման վրա.
․ ու­նե­նա ակ­տիվ դիր­քո­րո­շում հա­սա­րա­կա­կան գոր­ծըն­թաց­նե­րում կա­նանց և տղա­մարդ­կանց հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ըն­ձեռ­ման ա­պա­հով­ման հա­մար.
․ Կա­րո­ղա­նա բա­ցա­հայ­տել և զար­գաց­նել իր ան­հա­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, հե­տաք­րք­րու­թյուն­ներն ու նա­խա­սի­րու­թյուն­նե­րը:
Ա­ռանց մեկ­նա­բա­նու­թյան:
-Ըստ Ձեզ, ին­չու՞ են նա­խագ­ծում դպ­րո­ցա­կան­նե­րի սե­ռա­կան կր­թու­թյան չա­փո­րո­շիչ­նե­րը ոչ ճիշտ տար­բե­րա­կով մա­տուց­վում։
-Ձևա­կեր­պում­նե­րը բա­վա­կա­նին ա­ռանձ­նա­նում են ի­րենց տա­րօ­րի­նա­կու­թյամբ, երևի ո­րով­հետև այս նա­խա­գի­ծը մի­ջան­կյալ տար­բե­րակ է. բա­ցա­հայտ ա­ղա­ղա­կող բա­ներ չկան, բայց կան ակ­նարկ­ներ: Եվ խն­դի­րը ոչ այն­քան սխալ տար­բե­րա­կով մա­տու­ցելն է, որ­քան շեշ­տադ­րու­մը. մնա­ցած բո­վան­դա­կու­թյունն իր ողջ ծա­վա­լով վե­րած­ված է ֆո­նի.
․ տե­ղե­կաց­ված և պատ­րաստ լի­նի հա­սու­նաց­ման շր­ջա­նում իր և տա­րե­կից­նե­րի հետ կա­տար­վող ֆի­զի­կա­կան, ֆի­զիո­լո­գիա­կան և հո­գե­բա­նա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին, ու­նե­նա ինք­նախ­նամ­քի, հի­գիե­նա­յի հմ­տու­թյուն­ներ.
․ ճա­նա­չի և վեր­լու­ծի դե­ռա­հա­սու­թյան շր­ջա­նում հա­վա­նա­կան ռիս­կե­րը և ու­նե­նա դրան­ցից խու­սա­փե­լու և կամ նման ի­րա­վի­ճակ­նե­րում կոմ­նո­րոշ­վե­լու հմ­տու­թյուն­ներ.
․ տե­ղե­կաց­ված լի­նի մար­դու վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման, ըն­տա­նի­քի, անձ­նա­կան կյան­քի պլա­նա­վոր­ման մա­սին.
Նա­խորդ տար­բե­րա­կում հան­դի­պում ենք, ա­սենք, այս­պի­սի ձևա­կերպ­ման. գի­տակ­ցի ըն­տա­նիք կազ­մե­լու և ազ­գա­յին ըն­տա­նե­կան ա­վան­դույթ­նե­րին ու նոր­մե­րին հետևե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։
-Ա­վե­լի վաղ խոր­հր­դա­րա­նը վա­վե­րաց­րեց Լան­զա­րո­տեի կոն­վեն­ցիան, գու­ցե սա տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյու՞նն է այդ քա­ղա­քա­կա­նու­թյան։
-Ոչ միայն հոգևոր, այլև մաս­նա­գի­տու­թյամբ ա­ռա­վել կոմ­պե­տենտ ան­ձինք ար­դեն անհ­րա­ժեշտ խո­րու­թյամբ անդ­րա­դար­ձել են խնդ­րին: Իսկ տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյան պա­հով պետք է ա­ռանձ­նաց­նել այս ձևա­կեր­պում­նե­րը.
․ դի­մա­կա­յի (սո­վո­րո­ղը) ճն­շում­նե­րին և ի­մա­նա՝ ում դի­մի ա­ջակ­ցու­թյան և խոր­հր­դատ­վու­թյան հա­մար.
․ ճա­նա­չի և տար­բե­րա­կի բռ­նու­թյան դրսևո­րում­նե­րը, կա­րո­ղա­նա ար­ձա­գան­քել, դի­մա­կա­յել, խու­սա­փել և պաշտ­պան­վել.
Այս­պի­սի ձևա­կեր­պում­նե­րի չենք հան­դի­պում նա­խոր­դող չա­փո­րո­շիչ­նե­րում, սա­կայն ե­թե ար­դեն շեշտ­վում է բռ­նու­թյան մա­սին, ա­պա սա պետք է դի­տար­կել իբրև զգու­շա­ցում, զգո­նու­թյան ու զգաս­տու­թյան կոչ: Սի­րե՛նք մեր զա­վակ­նե­րին, գնա­հա­տենք մեր մե­ծա­գույն ար­ժե­քը` ըն­տա­նի­քը:
-Դուք ա­մե­նավ­տան­գա­վո­րը ոչ թե սե­ռակր­թու­թյունն եք հա­մա­րում, այլ թե դրա ան­վան տակ ինչ կմա­տուց­վի ե­րե­խա­յին։ Ին­չո՞վ են պայ­մա­նա­վոր­ված Ձեր այս ան­հան­գս­տու­թյունն ու իշ­խա­նու­թյան պար­զա­բա­նում­նե­րի հան­դեպ ան­վս­տա­հու­թյու­նը։
-Ի­հար­կե, սե­փա­կան զա­վա­կի դաս­տիա­րա­կու­թյան կարևո­րա­գույն մա­սը, ո­րից կա­րող է կախ­ված լի­նել նրա ա­ռող­ջու­թյու­նը, հե­տա­գա կա­յա­ցումն ու եր­ջան­կու­թյու­նը, չպետք է թող­նել ո՛չ դպ­րո­ցին, ո՛չ փո­ղո­ցին: Հա­մե­նայն դեպս, ծնո­ղը պետք է նվա­զա­գույ­նը` վե­րահս­կի ու հա­մա­կար­գի ե­րե­խա­յի ստա­ցած տե­ղե­կույ­թը, իսկ ա­ռա­վել նպա­տա­կա­հար­մար է, որ ծնողն ին­քը գրա­գետ կեր­պով կր­թի կամ ուղ­ղոր­դի իր զա­վա­կին` ոչ մի դեպ­քում իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չբ­խեց­նե­լով սե­փա­կան ան­հա­ջող կեն­սա­փոր­ձից կամ իր ծնող­նե­րի թույլ տված սխալ­նե­րից:
«Կմե­ծա­նաս, կմո­ռա­նաս»,- ան­հա­ջո­ղու­թյան հան­դի­պած փոք­րի­կին ա­սում են մե­ծա­հա­սակ­նե­րը: Փոք­րիկ­ներն էլ, մե­ծա­նա­լով, ցա­վի հետ մեկ­տեղ մո­ռա­նում են, որ մա­նուկ են ե­ղել: Մար­դիկ ան­մար­մին ու ան­սեռ հրեշ­տակ­ներ չեն: Ե­րե­խա­յի ինք­նա­ճա­նաչ­ման ըն­թաց­քը այս­պես, թե այն­պես հան­գե­լու է սե­փա­կան մարմ­նի, նրա ա­ճի ու զար­գաց­ման հետ կապ­ված հար­ցե­րին: Մենք կեն­սա­բա­նա­կան կամ հո­գե­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր­ներ չենք, հար­կավ, բայց մեր զա­վա­կի ա­մե­նամ­տե­րիմ մարդն ենք: Սե­ռակր­թու­թյուն ա­սե­լով ծնո­ղը միան­գա­մից չպետք է լա­րի երևա­կա­յու­թյունն ու կարմ­րի: Եվ հենց կր­թու­թյան այս բնա­գա­վա­ռում ա­ռա­վե­լա­պե՛ս ե­րե­խա­յի մեջ պետք է նե­րար­կել նրա` «բո­լո­րի նման լի­նե­լու», հա­մընդ­հա­նուր, օ­րի­նա­չափ երևույթ­նե­րի են­թա­կա հան­դի­սա­նա­լու գա­ղա­փա­րը, ոչ թե ա­նընդ­հատ ծե­ծել «յու­րա­հա­տուկ ար­ժեք» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը, ին­չի պատ­ճա­ռով այ­սօր ա­ռա­ջա­դեմ Եվ­րո­պա­յում 40-ից ա­վե­լի սեռ են հաշ­վում:
Նա­խա­գի­տե­լի­քը ԸՆ­ՏԱ­ՆԻՔ ար­ժե­քի էու­թյան ու նպա­տա­կի հա­ղոր­դու­մը պետք է լի­նի, զա­վա­կին տր­ված օգ­նու­թյու­նը` ինք­նա­բա­ցա­հայտ­վե­լու որ­պես ժա­ռան­գորդ ո­րո­շա­կի ար­ժե­հա­մա­կար­գի և պատ­մու­թյան: Կարևո­րը ըն­տա­նի­քի ճիշտ մո­դել մա­տու­ցելն է, ըն­տա­նե­կան ջերմ մթ­նո­լորտ ձևա­վո­րե­լը, սե­րունդ­նե­րի միջև ճիշտ փոխ­հա­րա­բե­րու­թյան կա­ռու­ցու­մը և քրիս­տո­նեա­կան-բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի դաս­տիա­րա­կու­մը:
- Այս ի­րա­վի­ճա­կում ի՞նչ պի­տի ա­նի մտա­հոգ ծնո­ղը։
-Մեր կր­թա­կան չա­փո­րո­շիչ­նե­րը միշտ էլ խո­ցե­լի կլի­նեն, քա­նի դեռ մեր պե­տու­թյու­նը աշ­խար­հիկ է, մի­ջազ­գա­յին օ­րեն­սդ­րու­թյու­նը` գե­րա­կա: Հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի սանդ­ղա­կը և չա­փո­րո­շիչ­նե­րը ան­նա­խա­դեպ ա­րա­գու­թյամբ փո­փոխ­վում են: Վտան­գը այն չէ, որ չա­փո­րո­շիչ­ներ են սահ­ման­վում, և որ սահ­մա­նող­նե­րը այն­քան էլ վս­տա­հու­թյուն չեն ներ­շն­չում: Ի­րա­կան վտանգն այն է, որ նրանք ի­րենց ո­րո­մը ցա­նում են նա­խա­պես «մշակ­ված» հիմ­նա­հո­ղում: Մեկ բա­ռով կա­սեմ: Պատ­վաս­տում­ներ: «Չա­փո­րո­շի­չը նպա­տա­կաուղղ­ված է հա­վա­սա­րա­պես հա­սա­նե­լի, նե­րա­ռա­կան և ո­րա­կյալ կր­թու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան ա­պա­հով­մա­նը»: Այս չա­փո­րո­շի­չը ո­րոշ հա­կա­հա­սա­րա­կան տար­րե­րի մեր հա­սա­րա­կու­թյան մեջ ին­տեգ­րե­լու գեր­լար­ված ճիգ է: Այս չա­փո­րո­շի­չը նպա­տա­կաուղղ­ված է հա­մաշ­խար­հայ­նաց­ման շա­հե­րի սպա­սարկ­մա­նը: Հայ տե­սա­կի վե­րած­մա­նը աշ­խար­հա­քա­ղա­քա­ցու: Եվ մեր ան­տար­բե­րու­թյան ու ան­հետևո­ղա­կա­նու­թյան ար­դյուն­քում այս գոր­ծըն­թա­ցը թվում է ան­շր­ջե­լի ու ան­կա­սե­լի: «Չա­փո­րոշ­չի պա­հանջ­նե­րը պար­տա­դիր են հան­րակր­թա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նող ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի հա­մար՝ ան­կախ դրանց կազ­մա­կեր­պա­կան-ի­րա­վա­կան ձևից և են­թա­կա­յու­թյու­նից»։ Այս ձևա­կեր­պումն ան­փո­փոխ կեր­պով է կրկն­վում, բայց հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րող­նե­րի կող­մից: Բո­լո­րի չա­փե­րը ո­րոշ­ված են: Մաս­նա­վոր են­թա­կա­յու­թան կր­թօ­ջախ­նե­րը չեն խու­սա­նա­վի:
Այս կար­գի չա­փո­րո­շիչ­ներ սահ­մա­նող­նե­րը գա­լիս են մեր բաց­թո­ղում­նե­րը յու­րո­վի լրաց­նե­լու բո­լոր այն ո­լորտ­նե­րում, որ­տեղ դրանք առ­կա են: Բայց ե­թե մենք կա­րող ենք ինչ-որ տեղ մեզ թույլ տալ չու­նե­նալ մշա­կույ­թի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն­ներ, մենք չենք կա­րող թույլ տալ, որ մեր ե­րե­խա­նե­րին «կր­թեն» ու կեր­տեն նրանց որ­պես հումք դի­տար­կող և ՀԱՅ տե­սա­կի շա­հը չս­պա­սար­կող մար­դիկ, ո­րով­հետև ե­թե այ­սօր գի­շե­րով քան­դում են պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րը և, մեր հո­ղե­րը ան­ջր­դի թող­նե­լով, ո­ռո­գում են թուր­քի ցանք­սե­րը, ա­պա մեր ե­րե­խա­նե­րից ե­նի­չե­րի կկեր­տեն: Ներդ­նենք մեր ե­րե­խա­նե­րի մեջ ինք­նակր­թու­թյան և ինք­նա­վե­րահ­սկ­ման լծակ­ներ և ա­ռողջ գա­ղա­փար­նե­րի սեր­մեր, պահ­պա­նենք նրանց ան­հաս­կա­նա­լի նե­րար­կում­նե­րից` գա­ղա­փար լի­նի, թե պատ­վաս­տա­նյութ, որ­պես­զի քայ­լե­լով հպար­տա­ցող սե­րունդ չմե­ծաց­նենք:
Ընդ­հան­րա­պես խոր­հուրդ կտամ բո­լոր ա­չա­լուրջ ծնող­նե­րին` ժա­մա­նակ հատ­կաց­նել և ինք­նու­րույն ու­սում­նա­սի­րել այդ փաս­տաթղ­թե­րը և մեր ե­րե­խա­նե­րին վե­րա­բե­րող ցան­կա­ցած այլ փաս­տա­թուղթ` սե­փա­կան հետևու­թյուն­ներն ա­նե­լու հա­մար:
Վեր­ջում, որ­պես հա­վել­ված, «չա­րա­բաս­տիկ նախ­կին­նե­րի» սահ­մա­նած չա­փո­րո­շիչ­նե­րից նմուշ­ներ:
3) հա­մա­գոր­ծակ­ցա­յին կա­րո­ղու­թյուն­ներ և հմ­տու­թյուն­ներ.
․ զերծ մնալ բա­րո­յա­կան չա­փա­նիշ­նե­րին հա­կա­սող նա­խա­պա­շա­րում­նե­րից, կան­խա­կալ մո­տե­ցում­նե­րից,
․ գնա­հա­տել ան­ձի և հա­սա­րա­կու­թյան վե­րա­բե­րյալ տար­բեր տե­սա­կետ­նե­րը և ճիշտ կողմ­նո­րոշ­վել դրանց հիմ­նա­վոր­վա­ծու­թյան հար­ցում,
․ պաշտ­պան­վել և զերծ մնալ «զանգ­վա­ծա­յին մշա­կույ­թի» վնա­սա­կար ազ­դե­ցու­թյուն­նե­րից։
3. Ար­ժե­քա­յին հա­մա­կարգ.
ա. գի­տակ­ցի սե­փա­կան մշա­կույ­թի` լեզ­վի, պատ­մու­թյան, ար­վես­տի, ա­վան­դույթ­նե­րի, ազ­գա­յին այլ ար­ժեք­նե­րի կարևո­րու­թյունն ու նշա­նա­կու­թյու­նը և լի­նի դրանց կրո­ղը,
ե. կարևո­րի բա­րո­յա­կան չա­փա­նիշ­նե­րը և քրիս­տո­նեա­կան ու հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րը, լի­նի ազ­նիվ, գթա­սիրտ, ար­դա­րա­միտ, օ­րի­նա­պահ, բա­րե­կիրթ,
թ. հար­գի մար­դու ի­րա­վունք­ներն ու հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­նե­րը, լի­նի մար­դա­սեր, հան­դուր­ժող, քա­ղա­քա­կիրթ վե­րա­բեր­մունք դրսևո­րի ու­րիշ ժո­ղո­վուրդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և նրանց մշա­կույթ­նե­րի հան­դեպ,
ժ. ա­նա­չա­ռո­րեն գնա­հա­տի իր ու­ժերն ու կա­րո­ղու­թյուն­նե­րը` բա­ցա­ռե­լով սե­փա­կան ան­ձի թե­րագ­նա­հա­տու­մը կամ գե­րագ­նա­հա­տու­մը:


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ