Հիսուսի անունով Աբելի արյունը խոսում է,
Տե՛ր իմ,
Մենք ունկնդրում ենք այդ ձայնը կրկին։
Օրհնյա՜լ ես, Տե՛ր իմ, ու ես հավատով,
Իջեցնում եմ լուռ` համայնի վրա
արյունդ վսեմ.
Հանց վերին գրոհ:
Հիսուսի արյունը խոսում է, Տե՛ր իմ,
Ջախջախում մեգը, ցրում խավարը.
Մխիթարում է ցավող սրտերը:
Քո սուրբ ծածկոցը` արյամբդ հեղված,
Իջնում է նորեն` մեզ ավետելու,
Որ մարդու Որդին շրջում է մեր մեջ`
Իր Մեծ Հարությամբ մեզ բալասանում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ