«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Իշխանությունները պատրանք են ստեղծել, թե Բյուջե 2018-ը թեթև շեղումներով կատարված է, պատկերը շատ ավելի տխուր է

Իշխանությունները պատրանք են ստեղծել, թե Բյուջե 2018-ը թեթև շեղումներով կատարված է, պատկերը շատ ավելի տխուր է
14.02.2019 | 13:03

«168 Ժամը» գրում է. «Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։ Այս հարցը թեև օրեր շարունակ պետական գերատեսչությունների ղեկավար կազմին տրված հսկայական պարգևավճարների թեմային զուգահեռ քննարկվում էր հասարակության շրջանում և սոցիալական ցանցերում, սակայն հասկանալի չէր, թե խնդիրն ինչում է։ Երեկ մեզ հայտնի դարձավ բուն պատճառը։ 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կատարողականը կազմել է 99.7 % և 2018 թ. հաստատված բյուջեն 3.6 մլրդ դրամով կամ 0.3 տոկոսային կետով թերակատարվել է։ «168 Ժամի» տեղեկություններով՝ իրական թերակատարումը շատ ավելի մեծ է եղել, քան վերը նշված 3.6 մլրդ դրամը, քանի որ 2018թ. դեկտեմբերին հարկային եկամուտ ճանաչված գումարների մեծությունն արհեստականորեն ավելացվել է։ 2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ին, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվի գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. աոաջին երկու ամիսներին վերադարձնելու պայմանով։ Այդպիսով, իշխանությունները պատրանք են ստեղծել, իբրև թե Բյուջե 2018-ը թեթև շեղումներով կատարված է, այնինչ իրականում պատկերը շատ ավելի տխուր է, քան ներկայացնում են»:

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ