«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Նոր ներդրումներ Կալիֆոռնիայից

Նոր ներդրումներ Կալիֆոռնիայից
19.09.2018 | 13:59

Բիզնես Արմենիայի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար, Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը արտագնա գործարար առաքելություն է իրականացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ։ 50 գործարարների համար շնորհանդես է կազմակերպվել՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրի վերաբերյալ։ Համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանում ներդրումների մասին։ Դրանցից մեկով, որ ստորագրել են Ամալյա Եղոյանը և «Ալենա Սոլյուշընզ» ընկերության գործադիր տնօրեն Ասբեդ Կասիսը, նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր հիմնել Վանաձորի և Գյումրիի ՏՏ կենտրոններում։

«Ալենա Սոլյուշընզը» տարբեր բիզնեսների համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություն է։ Մյուս համաձայնագրով, որ ստորագրվել է «Հայերքլաութ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Ավետիս Անթափլյանի հետ, նախատեսվում է Գյումրիում բացել ընկերության մարքեթինգային գրասենյակ։ «Հայերքլաութը» ՏՏ ոլորտի ընկերությունների համար կադրերի հավաքագրմամբ և խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն է։ «Բիզնես Արմենիան իր օտարերկրյա ներկայացուցիչների մեծ ցանցով պատրաստ է աջակցել դեպի Հայաստան ներդրումներին։ Այս դեպքում հատկապես ուրախ ենք, որ նոր ներդրումները կուղղվեն մարզեր»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Գյումրին, Վանաձորը, Գավառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների համար հեռանկարային են, ունեն ենթակառուցվածքներ, համալսարանների մասնաճյուղեր, առաջին երկուսում տեխնոպարկեր են գործում։ Սա գնահատելի է, քանի որ ներդրումների մի մասը դեպի մարզեր ապակենտրոնացնելու ռազմավարություն ունենք»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը։ ԱՄՆ գործարարների հետ հանդիպմանը Ամալյա Եղոյանը նաև ներկայացրել է Հայաստանում ընկերություն հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, բարձրորակ մասնագետներ ներգրավելու, վերապատրաստման, հաջող բիզնես ծավալելու ճանապարհային քարտեզը։

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ