«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Կոռուպցիա՞, ի՞նչ կոռուպցիա

Կոռուպցիա՞, ի՞նչ կոռուպցիա
22.03.2018 | 23:37

Այսօր վարչապետի գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարի նիստ է հրավիրվել: Ընդհանրապես այս նիստերն ունեն մի մեծ բաց: Դեռ մի կողմ թողնենք, որ այդ նիստերն այսպիսի կոռուպցիայի մակարդակ ունեցող երկրում տարեկան մի քանի անգամ են տեղի ունենում, էականն այն է, որ գոնե այդ նիստերում քննարկվող խնդիրների վերաբերյալ հասարակությանը հաշվետվություն կամ տեղեկություն չի տրամադրվում, օրինակ, նախորդ նիստում քննարկված խնդրի առնչությամբ ի՞նչ է պարզել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Անցած նիստում քննարկվել է առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, հիմա ո՞վ գիտի՝ ինչ պարզվեց այս ոլորտի կոռուպցիայի մասին, ի՞նչ եղավ այս քննարկված հարցի ճակատագիրը: Եթե չկա նման տեղեկություն, ու՞մ է պետք այսպիսի խորհրդի գոյությունը, եթե կոռուպցիայի մակարդակը չափվում է այս խորհրդի աշխատանքով, ուրեմն հասկանալի է դառնում, թե ինչու է մեզանում կոռուպցիայի վիճակն այսպիսին:


Այսուհանդերձ, այսօր էլ «հակակոռուպցիոներները» Հայաստանի «ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» են արել: Այս ոլորտի վիճակի մասին շատ է խոսվելու, ժողովրդական լեզվով ասած՝ Հայաստանի ընդերքը որոշ մարդիկ «կերել» են ու կոպեկներով վաճառել օտարին: Դեռ չենք խոսում նաև շատ ու շատ այլ խնդիրների մասին: Սակայն այս ամենում կարևորը մեկ բան է. երբ են հասցեական պատասխանատվություն կրելու իրական կոռուպցիոներները, երբ են կոռուպցիոն դեպքերն ու դեմքերն ներկայացվելու հանրությանը: Իսկ մնացածը՝ խորհուրդներ, մեկումեջ նիստերը, այսպես ասած, «գոլորշի» բաց թողնելու համար են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ