Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի հարցում դեռ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում՝ ասել է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նախագիծը կառավարության ծրագրի առաջնահերթությունների թվում չկա, բայց դա չի նշանակում, որ վերջնականապես մոռանալու են: «Կան մի շարք հարցեր, որոնք լուծում են պահանջում: Թույլ տվեք առայժմ չնշել, թե հատկապես ինչ խնդիրներ են դրանք»,- հավելեց նախարարը: Մայիսի 5-ին մամուլի ասուլիսում Մարտիրոսյանը հայտարարել էր, որ նախարարությունը հանդիպում է նախապատրաստում
Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերության ղեկավարները նախարարության հետ հուշագիր են ստորագրել դեռևս 2013-ին, և պետք է տեխնիկատնտեսական հիմնավորում նախապատրաստեին: Բայց հանդիպումը դեռևս չի կայացել: Շինարարությունը նախկինի պես 3,2 մլրդ դոլար է գնահատվում՝ նոր երթուղով հատվածի համար (իրանական սահմանից դեպի Սևանա լճի ափ, որտեղ միանալու է գործող գծին):