Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շա՜տ «ինքնատիպ» վերաբերմունք ունի իր սեփական բիզնեսներում մասնագիտական ներդրումներ ունեցող աշխատողների հանդեպ։ Նրա բիզնեսներից մեկի` «Ալեքս տեքստիլի» կայացման գործում մեծ ներդրում է ունեցել լիբանանահայ մի մասնագետ, որը հետագայում ստիպված հեռացել է աշխատանքից, քանի որ նյարդերը չեն դիմացել։ Հիշեցնենք, որ այս բիզնեսը հանձնվել է օլիգարխի աղջկա կառավարմանը։
Մեր տեղեկություններով, թեև բիզնեսը տնօրինում է Աստղիկ Ալեքսանյանը, սակայն մեծահարուստի քույրերն ու մյուս հարազատները սեփական վերահսկողությունն են սահմանել աշխատողների վրա և թույլ չեն տալիս մասնագետ-դիզայներներին ստեղծագործաբար վերաբերվել աշխատանքին։ Վերջիններս էլ ստիպված թողնում-հեռանում են։ «Victoria’s Secret»-ից լավ արտադրանք ենք տալիս, էլ ի՞նչ են ուզում»,- դժգոհում են աշխատակիցները։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ