Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հետո էլ ասում են` փող չկա

Հետո էլ ասում են` փող չկա
02.06.2017 | 19:46

Շատ անգամ է իշխանությունը այս կամ այն լավ առաջարկը մերժում պետբյուջեում սուղ գումար լինելու պատճառով, սակայն երբեմն էլ այնպիսի անիմաստ ծախսեր են լինում, որ շարքային քաղաքացին բոլոր հիմքերն ունի կասկածելու դրա ճշմարտացիությանը: Սկսած պետական գերատեսչությունների սուրճի, օծանելիքի, ամանորյա տոնակատարությունների շռայլումներից մինչև ղեկավարների ծառայողական «հոգսերը»:

Սակայն կա նաև նույն այդ գերատեսչություններում աշխատողների ոչ պատասխանատու վերաբերմունքը սեփական աշխատանքի հանդեպ: irates.am-ն արդեն անդրադարձել է ցերեկային ժամերին Երևանի փողոցների լուսավորությանը: Այո, ուղիղ իմաստով լուսավորությանը: Շատ հաճախ ցերեկային ժամերին փողոցների լույսերը ժամերով միացած են մնում: Ինչո՞ւ համապատասխան օղակը չի մտահոգվում նման թերացման համար: Քաղաքի լուսավորությամբ զբաղվող քաղաքապետարանի պաշտոնյաներին չի՞ մտահոգում, որ դա քաղաքի բյուջեի վրա ավելորդ ծախս է: Թե՞ դա անձամբ իրենց գրպանին չի «կպնում», ի՞նչ կարևոր է, թե բյուջեի վրա ինչ է «նստելու»:

Որպես օրինակ, նշեմ, որ Ա. Ավետիսյան փողոցի լուսավորությունը այնքան հաճախ է ցերեկը միացած մնում, որ կասկած է առաջանում`քաղաքապետարանում տեղյա՞կ չեն, որ գիշերն «ավարտվել» է նաև այս փողոցում: Հետո էլ ասում են` բյուջեում փող չկա, էլ որտեղի՞ց լինի` համ դուք եք օգտվում, ըստ պահանջի, համ էլ ձեր աշխատանքը չեք կատարում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ