Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Քանի դեռ գործարանը չի աշխատում, որակյալ ավտոճանապարհներ չեն լինի

Քանի դեռ գործարանը չի աշխատում, որակյալ ավտոճանապարհներ չեն լինի
27.03.2017 | 22:07

«Քանի դեռ ներկրման շուկայում ակտիվ գործունեություն է ծավալում ՈՒկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայաստանը էժան բիտում չի տեսնի». այսպիսին է շինանյութեր ներկրող ռուսական ներկայացուցիչների տեսակետը: Այս մասնավոր խոսակցությունը հիմք տվեց հասկանալու, թե ինչու մինչ օրս, 2008-ից սկսած, չի գործում Սուրենավանում հայ-ռուսական կապիտալով կառուցված, բարձր տեխնոլոգիաներով հագեցած բիտումի գործարանը, որի սեփականատերն է «Ռոսնեֆտ» ընկերությունը:

Մի կողմից, Հայաստանը 20 տարի ՝կարևորում է զբոսաշրջության զարգացումը, համարելով այն տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը և նշելով, որ ոլորտի զարգացմանը խոչընդոտում է որակյալ ավտոճանապարհների հարցը, մյուս կողմից, արի ու տես, արդիականացված բիտումի գործարանը, որը կարող է լուծել այդ խնդիրը, գրեթե բիտում չի արտադրում: Մինչդեռ, 2008-ին, երբ այն կառուցվեց, նախատեսված էր, որ տարեկան պետք է արտադրի 40 հազար տոննա ճանապարհային, 3 հազար տոննա շինարարական բիտում, 40 հազար տոննա վառարանային վառելիք և 6 հազար տոննա դիզվառելիք: Ավելին, նախատեսված էր արտահանել արտադրանքը, վառարանային վառելիքից էլ ստանալ բենզին: Այս հեռանկարային ծրագիրն այսօր փոշիացած է, մինչդեռ գործարանի աշխատանքը կնպաստեր ոչ միայն էժան բիտումից ավտոճանապարհներ կառուցելուն, այլև զգալիորեն կակտիվացներ տնտեսությունը, ինչը, բնականաբար, դրականորեն կազդեր սոցիալական գործոնի վրա:


Այսօր, երբ Հայաստանը որակյալ բիտումի պահանջարկ ունի, զարմանալիորեն արտադրողը չկա, բայց կա բիտումի գործարանը: Սա ավելի քան ծիծաղելի իրավիճակ է, քանի որ այս ամենի առկայության դեպքում բիտումը Հայաստան ներկրվում է ՈՒկրաինայից և Իրանից: Ի դեպ, նկատենք, որ հայաստանյան տնտեսական դաշտում փորձագետները խոսում են նաև, որ Սուրենավանի բիտումի գործարանը չի աշխատում, քանի որ Իրանից շատ էժան գնով ներկրվում է, և ներկրողը մեկ անձ է: Թե կոնկրետ ով է, այս մասին փորձագետները լռում են: Այլ կերպ ասած, եթե փորձենք հասկանալ, թե ինչու Հայաստանը բիտում չի արտադրում, պետք է ենթադրել, որ խնդիրը այս պահին բիտում ներկրողների շահերից է բխում:
Գաղտնիք չէ, որ ներկրված բիտումից առաջին հերթին շահում են ներկրողները և այն պետությունը, որտեղից այն ներկրվում է: Մենք անընդհատ խոսում և գրում ենք շաքարավազի ներկրման մենաշնորհից, մոռանալով այլ շուկաները: Գուցե «Ռոսնեֆտ»-ին հարմա՞ր է իր գործարանի կիսամեռ վիճակը, ո՞վ գիտի: Բայց ինչով է Հայաստանին այս մոտեցումը հարմար, անհասկանալի է:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ