Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կիբեռհանցագործությունների թիվն աճում է ամբողջ աշխարհում

Կիբեռհանցագործությունների թիվն աճում է ամբողջ աշխարհում
07.03.2017 | 08:39

Հայաստանում օգտատերերի գրեթե կեսը բախվում է կիբեռսպառնալիքների: Այս մասին լրատվամիջոցների համար կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարեց «Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր ԵՎԳԵՆԻ ԿԱՍՊԵՐՍԿԻՆ:
Հայաստանում 2016 թվականին յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ համացանցում բախվել է կիբեռսպառնալիքի: 2016 թվականին Հայաստանում յուրաքանչյուր երրորդ օգտատեր համացանցում բախվել է կիբեռսպառնալիքների՝ վնասաբեր ծրագրերի, ցանցահենային գրոհների, դրամաշորթության (մասնավորապես, կեղծ, ֆիշինգային էջերի), սպամի և շատ այլ բաների։ Բացի այդ, Հայաստանում օգտատերերի 40 %-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների՝ վնասաբեր օբյեկտների, որոնք սարքեր են թափանցում հանովի կրիչների միջոցով (օրինակ՝ ֆլեշ-հիշողությունների)։ Իսկ ևս 10 %-ն ունեցել է շարժական սարքերի սպառնալիքների հետ բախման փորձառություն։ «Կասպերսկի լաբորատորիան» նման տվյալներ է ստացել Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի օգնությամբ՝ 2016 թվականի արդյունքներով հավաքված ներքին վիճակագրական վերլուծությամբ։


Կիբեռհանցագործությունների թիվն աճում է ամբողջ աշխարհում: Եվգենի Կասպերսկին դա բացատրում է նրանով, որ աշխարհում գրեթե ամեն բան կառավարվում է թվային համակարգով: Կիբեռհարձակումներից պաշտպանված չեն ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև բանկերը, պետական կառույցները, բիզնես ոլորտը: 2016 թվականին օգտատերերի 62 %-ը ենթարկվել է կիբեռհարձակման: Կասպերսկին նշում է, որ եթե փորձենք համեմատել, կտեսնենք, որ այն ավելի շատ է, քան փողոցային հանցագործությունը:
«Կասպերսկի լաբորատորիայի» սպառնալիքների և հետազոտությունների գլոբալ կենտրոնի ղեկավարի տեղակալ ՍԵՐԳԵՅ ՆՈՎԻԿՈՎԸ լրագրողներին ներկայացրեց համացանցային տիրույթում առավել տարածված ռիսկային գոտիները, դրանցից պաշտպանվելու մեխանիզմները, ըստ որի, հարկ է կիրառել պաշտպանության մակարդակի կոմպլեքս միջոցառումներ, պարբերաբար թարմացնել համակարգչային անվտանգության մեխանիզմները, սահմանափակել անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների տարածումը հատկապես սոցիալական ցանցերից օգտվելու պարագայում, կիրառել միայն հնարավորինս բարդ և դժվարվերծանելի գաղտնաբառեր և այլն:


Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի լաբորատորիայի» տարածաշրջանային ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ օգտատերերին խորհուրդ տվեց զգոն լինել ինչպես համացանց մտնելիս, այնպես էլ համակարգչով ցանցից դուրս աշխատելիս, նշելով, որ, այդուհանդերձ, նույնիսկ ամենազգույշ վարքը չի երաշխավորում կիբեռսպառնալիքներից հարյուրտոկոսանոց պաշտպանություն։ Հենց այդ պատճառով յուրաքանչյուր սարքի վրա պետք է տեղադրված լինի պրոակտիվ տեխնոլոգիաներով համալիր պաշտպանական լուծում, որն ի զորու կլինի կանխարգելելու նույնիսկ անհայտ, չարագործների կողմից դեռևս չհնարված միջոցներով վարակումը:


«Կասպերսկի լաբորատորիայի» լուծումներն անվտանգության բարձր մակարդակ են տրամադրում` ապահովելով ինչպես օգտատերերի, այնպես էլ բիզնեսի պաշտպանությունը կիբեռսպառնալիքներից։ Այսպես, բոլոր սարքերի համար Kaspersky Internet Security-ն պաշտպանում է օգտատերերին, իսկ բիզնեսի համար Kaspersky Total Security-ն ապահովում է ընկերությունների պաշտպանությունը կիբեռսպառնալիքների բոլոր տեսակներից։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի լաբորատորիայի» տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի հետ զրույցը` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ