Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բագրատյանը ներկայացրել է տնտեսության զարգացման դինամիկ մոդել

Բագրատյանը ներկայացրել է տնտեսության զարգացման դինամիկ մոդել
05.03.2017 | 22:23

Հայաստանում սպառումը յոթ տարում եղել է ավելի, քան ՀՆԱ-ն, պարտքով ենք ապրում, հասկանո՞ւմ եք, այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկին թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը ընտրություններին մասնակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով։

Նա հայտարարեց, որ վերջին երեք վարչապետների հետ հանդիպումների ժամանակ երբեք չի տեսել, որ նրանք հասկանում են խնդրի լրջությունը։ «Պարզապես ապրում են երջանիկ, բայց երբ ասում ես, որ առջևում անհասկանալի մի բան է, ասում են՝ ճիշտ ես ասում»,- նշեց նա։ Նրա խոսքով, առջևում սպասվում են նոր պարտքեր և բացի այդ էլ, Հայաստանի կառավարությունը հնարավոր է հուլիսին հայտարարի, թե դադարեցնում է մի շարք պարտքերի սպասարկումը։ Բագրատյանն ու իր թիմը փորձել են հասկանալ լուծումները և ստացել են «դինամիկ մի մոդել», որի օգնությամբ կարող են երկիրը դուրս բերել ծանր վիճակից։ Բագրատյանն ասաց, որ նախ և առաջ իրենք ցանկանում են այնպես անել, որ ներդրումները չմոնոպոլիզացվեն։ «Պետք է վերջ տալ հրավիրյալ օլիգարխներին։ Ողջունելի է, որ նրանք տնտեսությունը փորձում են զարգացնել, իսկ փոքրե՞րը»,- նշեց Բագրատյանը։

Նրա պնդմամբ, ժողովուրդը պետք է զարգացնի երկիրը, սակայն նրանից հողերը վերցրել են օլիգարխները, սեփականաշնորհել ու չեն մշակում։ Բագրատյանը առաջարկում է նաև փոքր ու միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացում։

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ