Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՀԱԿ-ՀԺԿ նախընտրական ծրագիրն առաջարկում է պարզեցնել ՀՀ հարկային դաշտը և հետևել վրացական օրինակին

ՀԱԿ-ՀԺԿ նախընտրական ծրագիրն առաջարկում է պարզեցնել ՀՀ հարկային դաշտը և հետևել վրացական օրինակին
05.03.2017 | 22:19

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը անհրաժեշտ է համարում Հայաստանում մենաշնորհների վերացումը, հարկային դաշտի պարզեցումն ու օտարերկրյա ներդրողների ներգրավումը։ «Տնտեսական դաշտը սեփանակաշնորհված է։ Մենք պետք է հասնենք նրան, որ սահմանվի շուկայի մենաշնորհեցման 33 տոկոսի շեմ, որը հնարավորություն կտա առանձին անհատներին չունենալ մենաշնորհային դիրքեր այս կամ այն ապրանքային շուկաներում»՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկին ասաց Զոյա Թադևոսյանը։


Նրա խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է հարկային դաշտի պարզեցում՝ Վրաստանի օրինակով։ «Այնտեղ ընդամենը 6 հարկատեսակ է կիրառվում։ Անհարկի հարկեր, տուրքեր ու վճարներ գոյություն չունեն, ինչը նպաստում է տվյալ երկրում օտարերկրյա ներդրումների ներհոսքին։ Յուրաքանչյուր ներդրող ուզում է ավելի հեշտ ընկալելի հարկային դաշտի հետ գործ ունենալ»,- ասաց նա։


Տնտեսական դաշտի բարելավման տեսանկյունից ՀԱԿ-ը կոչ է անում խուսափել ազգային դրամի արժևորման քաղաքականությունից։
«Տիգրան Սարգսյանի կողմից 2005-ին իրականացված դրամի արժևորման արդյունքում ՀՀ տնտեսական իրավիճակն ավելի վատացավ այն առումով, որ օտարերկրյա ապրանքների ներմուծումը մի քանի անգամ գերազանցեց արտահանումը, քանի որ արտահանումը էապես թանկացավ»,- նշեց Թադևոսյանը։


Նա կարևորեց «Նաիրիտի» վերագործարկման հարցը։ «Կարծում եմ` մեր տնտեսագետների թիմը կգտնի լուծումներ, որոնք հնարավորություն կտան օտարերկրյա և, ինչու ոչ, ազգային ներդրողներին կատարել ներդրումներ ու կատարել քայլեր ծանր վիճակում հայտնված այս տնտեսությունը փրկելու ուղղությամբ, որոնք չի կատարում կառավարությունը»,- ասաց Զոյա Թադևոսյանը։

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ