Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 25-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականի երկրորդ հանդիպումը Բելգիայի ընտրանու հետ էր: Խաղավարտին մոտ մեր տղաները կարողացել են պատասխան գոլի հեղինակ դառնալ (Հովհաննես Հովհաննիսյան) ու հանդիպումն ավարտել ոչ-ոքի: Նախորդ խաղի պարտության դիմաց սա, իհարկե, հաճելի փաստ է, սակայն այն մեր
առաջ եվրոպական եզրափակչի դռներ չբացեց: Մայիսի 28-ին իտալացիների հետ հանդիպումը մեր տղաների համար մարզական առումով արդեն ոչինչ չի նշանակում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ