Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Սամվել Ալեքսանյանին փող, շարքային քաղաքացուն` պաշտոնական թվեր

Սամվել Ալեքսանյանին փող, շարքային քաղաքացուն` պաշտոնական թվեր
02.08.2024 | 06:55

Ներմուծում իրականացնող «Մոբայլ Սենթր» ընկերությունը, որը կապվում է Սամվել Ալեքսանյանի հետ, առաջին կիսամյակում հայտնվել է խոշոր հարկ վճարողների ցանկի երկրորդ հորիզոնականում, քանի որ ներմուծում են անում, ԱԱՀ-ն վճարում են, իսկ երբ վաճառում են մեկ այլ սուբյեկտի, որն արտահանումն է անում, ԱԱՀ-ն պետությունը հետ է վերադարձնում։ Պարզ ասած, երկրի, օրինակ, երկրորդ հարկատուն իրականում երկրորդը չէ, գուցե և հարյուրերրորդն է, իսկ երկրորդ տեղում է հայտնվել միայն տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Նշված ընկերությունը միակը չէ, որ զբաղվում է վերարտահանմամբ, և նմանատիպ վերարտահանմամբ զբաղվող ընկերությունների ապահոված վիճակագրությունը կամ թվերը, իշխանությունները ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում, միլիարդավոր դոլարների արտահանում և այլն։ Երկրի բյուջե իրականում դրանից անհամեմատ քիչ գումար է մուտքագրվում, հետևաբար շարքային քաղաքացին էլ իր մաշկի վրա գրեթե չի զգում այդ միլիարդավոր դոլարների արտահման օգուտը։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3090

Մեկնաբանություններ