Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Քաղաքականությունը պահանջում է զսպվածություն հանրային հարաբերություններում

Քաղաքականությունը պահանջում է զսպվածություն հանրային հարաբերություններում
22.06.2024 | 07:42

Թե՛ քաղաքագիտության, և թե՛ քաղաքացիական կյանքում կարևոր է իրադարձությունների և երևույթների վերլուծությանը մոտենալ անաչառությամբ և հանդուրժողականությամբ։

Անկախ արած եզրակացություններից, անհրաժեշտ է խուսափել հապճեպ դատողություններից և հատկապես՝ պիտակավորումներից, իսկ վիրավորանքների անցնելը ոչ միայն կառուցողական երկխոսության մեջ մտնելու անկարողության նշան է, այլ նաև կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ տվյալ անձի քաղաքական, սոցիալական և մասնագիտական դիրքի վրա:

Հանդուրժողականությունը կարևոր հատկանիշ է, որն անհրաժեշտ է քաղաքականության և, առհասարակ, կյանքում՝ արդյունավետ փոխգործակցության համար: Մյուս կողմից, հանդուրժողականությունը չի ենթադրում զգացմունքների բացակայություն։

Շատ դեպքերում զգացմունքներ դրսևորելը ճիշտ է և տեղին, օրինակ, երբ խոսքը գնում է պետության ու Հայրենիքի գոյութենական խնդիրների մասին։ Բնականաբար, նորմալ է, որ այդ թեմային անդրադառնալիս խոսքն այնպես է ձևավորվում, որ այն ունկնդիրների մոտ կարեկցանք և փոխըմբռնում առաջացնի: Բայց, հենց այստեղ է, որ, պետք է կարողություն ունենալ խստորեն տարբերելու խոսքի հուզականությունը՝ կոնկրետ մարդկանց նկատմամբ հույզերի դրսևորումից։

Քաղաքականությունը պահանջում է զսպվածություն հանրային հարաբերություններում՝ խուսափելով և՛ անձնական համակրանքների, և՛ հակակրանքների արտահայտումից: Այդպիսի հեռավորություն պահպանելը պայմաններ է ստեղծում իրավիճակների օբյեկտիվ և խելամիտ վերլուծության համար և թույլ է տալիս հարգանք ու կառուցողական երկխոսություն պահպանել քաղաքական գործընթացի տարբեր մասնակիցների հետ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ