ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Որ շիրմայից այն կողմ իրական մոտիվը չերևա

Որ շիրմայից այն կողմ իրական մոտիվը չերևա
20.04.2024 | 11:14

Ձեզ ասացին, որ Ադրբեջանին չորս գյուղ են հետ տալիս, և դուք սկսեցիք չորս գյուղի կռիվ տալ, «պայքարել», որ չտա: Մինչ այդ շուրջ 20 օր ասում ենք, որ չորս գյուղի հարց չէ, այլ Փաշինյանի կողմից ձեզ ջանասիրաբար ներկայացվող ադրբեջանական տեղանունների իմաստը նա է, որ շիրմայից այն կողմ իրական մոտիվը չերևա, այն է՝ ՀՀ հյուսիսարևելյան պաշտպանական գծի լուծարումը: Ադրբեջանը նույնիսկ այդ ջանասիրությամբ չի խոսում այն գյուղերի մասին, որոնք իբր իրենցն էին, այլ պայմանական դրանք կոչում է չորս գյուղ:

Դուք 20 օր գազի խողովակի, արոտավայրի ու ճանապարհի, տան ու եկեղեցու «կռիվ» տվեցիք, ոչ թե այդ ամենի անվտանգութունը ապահովող ՀՀ հյուսիսարևելյան պաշտպանական գծի ու Երրորդ բանակային կորպուսի: Նա տեսնում էր, թե ձեր կռիվը ինչպես է գնում դեպի նյութականացում ու շահ, լոկալիզացրեց խնդիրը տավուշցու մակարդակով և վերջում էլի տվեց էդ նյութականի ու շահի պատասխանը, թե բա՝ «50 մետր էն կողմ ադրբեջանցու հետ առևտուր կանեք, ուրախացեք դրանից», պատմեց ճանապարհը չտալու իր զգացողության մասին, և գցեց «տան տղեն»:

P.S. Դուք վեց տարի է պայքարում եք՝ ոչ իմանալով նշանակետը, ոչ էլ իրական հանունը: Հիմա գոռալը, թե՝ «տվեց, տվեց, տվեց», շատ նման է երեսպաշտության:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ